Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու (INNOTEK LLC)

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
28.06.2025

Նկարագրություն

“Իննոթեկ” ընկերությունը աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխա­նատուի/վաճառքի մասնագետի, Ընկերության զարգացող թիմը համալրելու համար։ ՇԶՊ/Վաճառքի մասնագետը պատասխանատու է լինելու ընկերության արտադրանքի և ծառայությունների արդյունավետ ներկայացման, հաճախորդների հետ համագործակցության և վաճառքի գործընթացի կառավարման համար։

Պարտականություններ

  • Շուկայի, մրցակցության և նոր տենդենցների մշտական վերլուծություն,
  • Նոր B2B հաճախորդների որոնում, պոտենցիալ հաճախորդների բազայի ստեղծում և պարբերական թարմացում,
  • Առաջարկների պատրաստում ըստ հաճախորդի պահանջների՝ հաշվի առնելով գնային քաղաքականությունը, ժամկետները և պայմանները,
  • Պատվերի ընդունումից մինչև մատակարարում՝ արտադրանքի առաքման, որակի և ժամկետների վերահսկում,
  • Վաճառքից հետո սպասարկում (after-sales service), հարցերի լուծում, հաճախորդի բավարարվածության գնահատում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է կառավարման, վաճառքի և մարքեթինգի ոլորտում,
  • Խոշոր բիզնեսի (B2B) վաճառքի և ծառայությունների ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
  • MS Office-ի իմացություն,
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, հետևողականություն, մեծ քանակությամբ տեղեկատվության հետ աշխատելու հմտություններ, ռազմավարական մտածողություն,
  • Ռուսերենի իմացություն (անգլերենը՝ցանկալի)։

Հաստիքի մանրամասներին ծանոթանալու համար, անցեք այս հղմամբ․

https://innotek.am/hy/vacancies/shvoukayi-zargacman-pataskhanatvou-innotek-llc

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում