Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու (HENKEL)

C and F Co LLC

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական մինչև 400,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ ԸՆԿԵՐՈՒԹՈՒՆՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ՝ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ՝ HENKEL հայտնի ապրանքանիշի համար։

ՄԵՆՔ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՆՔ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ՝

  • 20-30 տարեկան
  • Սեռը՝ արական
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Անձնական ավտոմեքենայի առկայություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Բարձրագույն կրթությամբ

ՎԱՌԵԼԻՔԻ ԾԱԽՍԸ ՀՈԳՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԻՔԻՑ ԲԽՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ՝

  • Այցելություն վաճառակետեր,
  • Ապրանքատեսականու ներկայացում վաճառակետում և Պատվերների մուտքագրում գրպանի համակարգչում,
  • Ապրանքատեսականու մշտական առկայության, դասավորվածության, տեսանելիության ապահովում, ստուգում(Մերչենդայզինգ)

Եթե կարողանում ես լավ բանակցել,

Սիրում ես շփվել և գործարար հարաբերություններ հաստատել,

Կոնֆլիկտային չես,

Սիրում ես նոր բան սովորել, զարգանալ և ունենալ կարիերայի աճ

ՈՒՂԱՐԿԻ՛Ր CV-դ

Ընկերության մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝

https://www.facebook.com/HRCFCO, https://www.cfcom.am/

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Շարուրի 43
address
Աշխատակիցների քանակ
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում