
Շուկայի զարգացման պատասխանատու / առաքիչ
Դարոյնք ՍՊԸ
Նկարագրություն
«Դարոյնք» ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով աշխատակից՝ շուկայի զարգացման պատասխանատուի և առաքիչի պարտականությունների փոխարինման համար:
Պարտականություններ
- Վաճառակետերում ապրանքի ներկայացում և պատվերների ընդունում,
- Վաճառակետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում և ապրանքի դասավորվածության ապահովում,
- Շուկայի ուսումնասիրություն, առկա գործընկերների պահպանում և նոր գործընկերների ավելացում,
- Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում,
- Պատվերների մատակարարման արդյունավետ իրականացման վերահսկում,
- Հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին և արդյունավետության հիմնական ցուցանիշներին,
- Մարքեթինգի թիմի հետ ակտիվ համագործակցություն՝ սեգմենտին հարմարեցված գովազդային ռազմավարությունների և մարքեթինգային նյութերի մշակման համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը կդիտվի առավելություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ և վաճառքի հմտություններ,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Արագ կոմնորոշվելու, հաշվարկներ կատարելու կարողություն,
- B,C վարորդական վկայականի առկայություն։
Daroink ընկերությունը ՀՀ-ում հրուշակեղենի արտադրության ամենամեծ ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: 360 քմ տարածքում՝ ունենալով ընդամենը 1 արտադրամաս և 12 աշխատակից, Daroink ընկերությունն 1999 թվականին արտադրեց իր առաջին արտադրատեսակը՝ «Արևիկ» և «Փոքրիկ» թխվածքաբլիթները, որի մատակարարումն իրականացվում էր ընդամենը 1 առաքման մեքենայով և հասանելի էր միայն Երևանի տարածքում։ 26 տարի շարունակ առաջնահերթություն տալով արտադրանքի բարձր որակին ու համին, այսօր Daroink-ն իր կայուն դիրքն է զբաղեցրել շուկայում՝ սպառողին ներկայացնելով տեղական յուրահատուկ ու սիրված արտադրատեսակներ։ Ներկայումս Daroink ընկերության արտադրական տարածքն հասնում է 13․000 քմ-ի, ունի 5 արտադրամաս, 450+ աշխատակից, 100-ից ավելի առաքման մեքենա։ Ընկերությունն արտադրում է շուրջ 200 ապրանքատեսակ, որը հասանելի է ոչ միայն ՀՀ-ի ողջ տարածքում, այլև արտահանվում է՝ ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Եվրոպա։