Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

«Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000-500,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
27.12.2026

Նկարագրություն

«Քրաուն Քեմիքալ» ընկերությունը փնտրում է շուկայի զարգացման պատասխանատուի (Վաճառքի մասնագետ), ով կիրականացնի մշտական հաճախորդների հետ արդյունավետ համագործակցություն, նոր հաճախորդների ներգրավվում, վաճառքի պլանավորում և վերլուծություն:

Պարտականություններ

  • Կատարել պարբերաբար այցեր համագործակցող խանութսրահներում,
  • Իրականացնել պատվերների հավաքագրում,
  • Ուսումնասիրել շուկան, մրցակիցներին և վաճառքի հնարավորությունները,
  • Ներգրավել նոր հաճախորդներ և գործընկեր կազմակերպություններ,
  • Իրականացնել հանդիպումներ և բանակցություններ,
  • Վերլուծել վաճառքի տվյալները և ներկայացնել առաջարկներ աճի համար,
  • Համագործակցել վաճառքի, մարքեթինգի և լոգիստիկայի թիմերի հետ,
  • Վերահսկել շուկայում ապրանքների ներկայությունը և գների մրցունակությունը:

Պահանջներ

  • Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի կամ շուկայի զարգացման ոլորտում,
  • Վերլուծական մտածողություն և բանակցելու հմտություններ,
  • Պատրաստակամություն աշխատելու և՛ Երևանում, և՛ մարզերում,
  • Շինարարական կամ շինանյութերի ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն կամ անգլերեն՝ ցանկալի,
  • Սեփական մեքենայի առկայություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ 09։00-18։00։
  • Ընկերությունը փոխհատուցում է վառելիքի և մեքենայի մաշվածության ծախսերը։
Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, Երևան, Սևանի 116/2
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 330 10432

“Քրաուն Քեմիքալ” ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և այսօր հանդիսանում է քիմիական արտադրության առաջատարներից մեկը Հայաստանում:Քրաուն Քեմիքալ ընկերության կողմից նորամուծությունների ներդրումը, որակը և մատչելի գինը հանդիսանում են նոր շուկաների և հաճախորդների ձեռքբերման գրավականը:

Յուրաքանչյուր տարի ընկերությունն ավելացնում է իր տեսականին: Այսօր արդեն այն ներառում է վեց տասնյակի հասնող ապրանքներ, շինանյութ` վերանորոգման ու հարդարման աշխատանքների համար նախատեսված լատեքսային, ջրաէմուլսիոն, էմալե ներկեր, բազմատեսակ լաքեր, դիսպերսիաներ, ջրամեկուսիչ նյութեր, բետոնի հավելանյութեր:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում