Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

ՄԻԿԱՐՏ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-700,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
09.10.2026

Նկարագրություն

Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում փորձառու շուկայի զարգացման պատասխանատուի (վաճառքի մենեջեր)։

Պարտականություններ

  • Վաճառքների զարգացման և խթանման ուղղությամբ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպում,
  • Վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում,
  • Վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում,
  • Ակտիվ բանակցային գործընթաց և երկարաժամկետ համագործակցության ձևավորում առկա և պոտենցիալ հաճախորդների հետ՝ առաջարկվող ապրանքների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և վաճառքի ծավալների մեծացման, վաճառակետերում ապրանքատեսականու առկայության և ներկայացվածության վերահսկման ապահովում,
  • Պլանավորված ցուցանիշների իրականացման գործընթացների կազմակերպում, շուկայի մոնիտորինգի իրականացում` վաճառքի և սպասարկման լավագույն գին / որակ համադրության ապահովման նպատակով,
  • Համագործակցություն Ընկերության մյուս ստորաբաժանումների հետ,
  • Սահմանված ժամանակացույցերի համաձայն՝ կազմակերպված աշխատանքների, ցուցանիշների և համապատասխանաբար ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում տնօրինությանը:

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
  • Անձնական ավտոմեքենա,
  • Վաճառքի կազմակերպման և խթանման, որակյալ սպասարկման գերազանց հմտություններ ու գիտելիքներ,
  • Արդյունավետ վաճառք իրականացնելու համար նոր ուղիների որոնման ունակություն,
  • Գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Մտքի ճկունություն և վճռականություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Քանակական և որակական վերլուծություններ կատարելու, խնդիրները նկատելու և դրանց օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
  • Ամենօրյա համակարգված աշխատանքի կազմակերպման և ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ,
  • Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
  • Լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Սթրեսակայունություն, պատասխանատվության զգացում։

Հավելյալ նշումներ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը։

Ընկերության մասին
address
Հասցե
Գտնվելու վայրը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+37494541303

Միկարտ ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին: Զբաղվում է շինարարական ներկերի և սոսինձների արտադրությամբ, միջսենյակային դռների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում