Շուկայի զարգացման պատասխանատու
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԱՇԽԱՐՀ ՍՊԸ
Նկարագրություն
«Հետաքրքիր աշխարհ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուների հետևյալ տարածքների համար՝
- Սյունիքի մարզ
- Շիրակի մարզ
- Արագածոտնի մարզ
- Վայոց ձորի մարզ
- Տավուշի մարզ
- Լոռու մարզ
- Երևան
Պարտականություններ
- Այցելել վաճառակետեր և խանութներ՝ կազմակերպության պրոդուկտները ներկայացնելու և պատվերներ հավաքագրելու նպատակով,
- Ապահովել վաճառքի կետերում ապրանքների անհրաժեշտ քանակի առկայությունը,
- Ներգրավել նոր հաճախորդներ,
- Հետևել վաճառակետերում ապրանքների ներկայացվածությանը:
Պահանջներ
- Վաճառքին առնչվող հիմնական գիտելիքներ,
- Հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների գերազանց հմտություններ,
- Ժամանակի կառավարման և կազմակերպման ունակություն,
- Վարորդական իրավունքի և անձնական ավտոմեքենայի առկայություն:
Հետաքրքիր Աշխարհ ՍՊԸ -ն Ստեղծվել է 01.02.2017 ին։ Ընկերությունը զբաղվում է մեծածախ առևտրով ՀՀ -ում, ինչպես նաև շոկոլադի սալիկների և պիկնիկի հավաքածուների արտադրությամբ։ Ընկերությանն են պատկանում ՊԻԿՆԻԿ ԱՇԽԱՐՀ և SWEET HOUSE Ապրանքանիշերը։