Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

Bella Casa

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
22.07.2026

Նկարագրություն

«Պենոտեքս» ընկերությունը փնտրում է նախաձեռնող և արդյունքին միտված Շուկայի զարգացման պատասխանատու, ով պատասխանատու կլինի վաճառքի աճի, շուկայի ընդլայնման և գործընկերային ցանցի զարգացման համար։

Պարտականություններ

  • Կանոնավոր կերպով այցելել վաճառակետեր և ստուգել ապրանքների առկայությունը, դասավորվածությունը, տեսանելիությունն ու ապրանքային տեսքը,
  • Նպաստել վաճառքի ցուցանիշների աճին,
  • Իրականացնել ընկերության ապրանքատեսականու առաջխաղացում՝ առկա և նոր հաճախորդների շրջանակում, ինչպես նաև ներգրավել նոր հաճախորդներ,
  • Ապահովել ապրանքատեսականու պատշաճ ներկայացումը վաճառակետերում,
  • Կազմակերպել ապրանքատեսականու վաճառքի ամբողջական գործընթացը վաճառակետերում,
  • Ընդունել և մշակել պատվերներ վաճառքի կետերից,
  • Վերահսկել պատվերների կատարման ամբողջ գործընթացը և ապահովել հաճախորդների գոհունակությունը,
  • Իրականացնել շուկայի պարբերական ուսումնասիրություն և վերլուծություն,
  • Կատարել վաճառքների ամսական վերլուծություն և կազմել համապատասխան հաշվետվություններ,
  • Կատարել աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի՝ տնտեսագիտության, մարքեթինգի կամ բիզնեսի կառավարման ոլորտում),
  • Վաճառքի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (շինարարական ոլորտում փորձառությունը կդիտվի որպես առավելություն),
  • Վարորդական իրավունք (B կարգ) և անձնական ավտոմեքենայի առկայություն,
  • Վաճառքի տեխնիկաների և հաճախորդների հետ աշխատանքի սկզբունքների լավ իմացություն,
  • Զարգացած հաղորդակցման, ներկայացման և բանակցման հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու կարողություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և առաջադրանքների առաջնահերթության սահմանման կարողություն,
  • Թիմային համագործակցության բարձր մակարդակ և պատասխանատվության զգացում։

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Մասնագիտական և կարիերայի զարգացման հնարավորություններ,
  • Կորպորատիվ զեղչեր ընկերության արտադրանքի գնման դեպքում,
  • Բոնուսային համակարգ։

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան դաշտերը հարթակում։

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Ունե՞ք վարորդական վկայական *

Այս դաշտը պարտադիր է

Ունե՞ք անձնական մեքենա *

Այս դաշտը պարտադիր է

Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում