Շուկայի զարգացման պատասխանատու
Ատլանտ-1 ՍՊԸ
Նկարագրություն
Համաշխարհային բրենդեր ներմուծող ընկերությունը աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուների՝ իր թիմը համալրելու նպատակով:
Պարտականություններ
- Շուկայի զարգացման պարտականությունների ստանձնում,
- Շուկայի և մրցակցային միջավայրի ուսումնասիրություն՝ առևտրային կետերի ճիշտ գնահատում,
- Պահանջարկի բացահայտում,
- Հաճախորդների հետ բանակցությունների վարում,
- Հաճախորդի պատվերի պատշաճ ձևավորում,
- Վաճառքի ծավալների ավելացում,
- Հաճախորդների բազայի վարում և թարմացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի հմտություններ,
- Ապրանքատեսականու ներկայացման հմտություններ,
- Պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Կոնֆլիկտների կառավարման և խնդիրների լուծման հմտություններ,
- Լավ զարգացած ներանձնային և կազմակերպչական հմտություններ,
- Հայերենի (գերազանց) ռուսերենի (լավ) իմացությունը պարտադիր է,
- Վարորդական իրավունք,
- Սեփական մեքենայի առկայություն,
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում պարտադիր է ‘ նվազագույնը 1տարի:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09:00-18:00։
Բարձր աշխատավարձը երաշխավորված է։