Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

«ՄեգաՖուդ» ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
01.07.2026

Նկարագրություն

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Մեգաֆուդ» ընկերությունը փնտրում է շուկայի զարգացման պատասխանատու:

Պարտականություններ

  • Շուկայի զարգացման պարտականությունների ստանձնում,
  • Շուկայի և մրցակցային միջավայրի ուսումնասիրություն՝ առևտրային կետերի ճիշտ գնահատում,
  • Պահանջարկի բացահայտում,
  • Հաճախորդների հետ բանակցությունների վարում,
  • Հաճախորդի պատվերի պատշաճ ձևավորում,
  • Մերչանդայզինգի իրականացում,
  • Գովազդային ակցիաների իրականացման աջակցում,
  • Վաճառքի ծավալների ավելացում,
  • Կցված տարածքների արդյունավետ ծածկույթի ապահովում,
  • Հաճախորդների բազայի վարում և թարմացում,
  • Ընկերության կողմից մատակարարված ապրանքների դիմաց վճարվող գումարների հավաքագրում գնորդներից և ներկայացում ընկերություն:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի հմտություններ,
  • Ուղղվածություն դեպի հաճախորդ,
  • Ներկայացման հմտություններ,
  • Պատասխանատվության զգացում,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Կոնֆլիկտների կառավարման և խնդիրների լուծման հմտություններ,
  • Լավ զարգացած ներանձնային և կազմակերպչական հմտություններ,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • Վարորդական իրավունք,
  • Սեփական մեքենայի առկայություն,
  • Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում կդիտարկվի որպես առավելություն:
Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 25/1, 2-րդ հարկ
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37411511110

«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:

«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում