Շուկայի զարգացման պատասխանատու
«Բիովեյ» ՍՊԸ
Նկարագրություն
<<ԲիոՎեյ>> ընկերությունը, որը Հայաստանում հանդիսանում է պաշտոնական ներկայացուցիչը պրոֆեսսիոնալ բրենդների՝ Concept Professional, Subrina Professional, Lasio և այլ աշխարհահռչակ բրենդներ, փնտրում է վաճառքի մենեջեր, ով կայցելի գեղեցկության սրահներ, կներկայացնի ապրանքատեսականին և կզարգացնի շուկան նոր հաճախորդներ ներգրավվելու միջոցով։
Պարտականություններ
- Իրականացնել վաճառքներ ներկայացնելով ապրանքանիշերը,
- Զարգացնել աշխատաշուկան ավելացնելով նոր հաճախորդներ,
- Կատարել ամսվա վաճառքների պլանը
- պահպանել հաճախորդների հետ դրական հարաբերություններ,
- Ներկայացնել ամսվա առաջարկները,
- Հաճախորդների պատվերների պատշաճ ձևավորում,
- Տրամադրել ինֆորմացիա ընկերությունում տեղի ունեցող սեմինարների վերաբերյալ։
Պահանջներ
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն,
- Հաղորդակցման, բանակցային հմտությունների տիրապետում,
- Վաճառքի տեխնիկաների տիրապետում,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Սեփական մեքենայի առկայություն։
<<ԲիոՎեյ>> ընկերությունում աշխատելով, դուք կունանաք՝
- Մասնագիտական աճ,
- Մրցունակ աշխատավարձ,
- Շարունակական վերապատրաստումներ։
Հավելյալ նշումներ
Գրասենյակը գտնվում է Ք․ Երևան, Էրեբունի վարչական շրջան։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ լրիվ դրույք՝ ժամերը՝ 10։30-19:00:
Աշխատավարձը՝ ֆիքսված+տոկոսներ։
«ԲԻՈՎԵՅ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականի հունվարի 10-ին։
Մենք ներմուծում ենք միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսիոնալ վարսահարդարման բրենդներ և հանդիսանում ենք դրանց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Մեր գործընկեր բրենդերն են՝ Concept Professional, Subrina Professional, Lasio և այլ աշխարհահռչակ ապրանքանիշեր։
«ԲԻՈՎԵՅ»-ում հավատում ենք, որ գեղեցկությունը սկսվում է առողջ և բնական մազերից։
Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք առաջարկել միայն բարձրորակ, արդյունավետ և անվտանգ արտադրանք, որը համադրում է նորարարությունը, պրոֆեսիոնալիզմը և բնության ուժը։
Ինչու՞ ընտրել «ԲԻՈՎԵՅ»-ը որպես գործատու
• Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ բարձր են գնահատվում պրոֆեսիոնալիզմը, նախաձեռնողականությունը և պատասխանատվությունը։
• Հավատում ենք թիմային աշխատանքի ուժին, և յուրաքանչյուր աշխատակցին դիտարկում ենք որպես մեր ընդհանուր հաջողության առանցքային մասնակից։
• «ԲԻՈՎԵՅ»-ում կարևորում ենք անձնական և մասնագիտական աճը, ապահովելով իրական հնարավորություններ զարգացման և կարիերայի առաջընթացի համար։