Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

Արվա Պրոֆ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
07.08.2025

Նկարագրություն

«Արվա Պրոֆ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում սեփական մեքենաներով շուկայի զարգացման պատասխանատուների (ք. Երևանում)։

Պարտականություններ

  • Ընդլայնել ընկերության ապրանքատեսականու ներկայությունը շուկայում,
  • Նոր գործընկերների ներգրավում, բրենդի և ապրանքատեսականու ներկայացում,
  • Ապահովել արդեն իսկ ամուր հիմքերի վրա ստեղծված բարիդրացիական հարաբերությունները համագործակցող գործընկերների հետ,
  • Տվյալ աշխատանքային օրվա արդյունավետ պլանավորում։

Պահանջներ

  • Սեփական մեքենայի և վարորդական իրավունքի (B կարգ) առկայություն,
  • Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում ցանկալի է,
  • Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
  • Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00-ն, /13:00-14:00 ընդմիջում/ շաբաթ՝ 09։00-15։00-ն։

Հասցե՝ Երևան, Շենգավիթ, Մասիսի փողոց նրբանցք, 4 արտադրամաս,

Ցանկացած map-ում գրեք ArvaProf և ուղիղ բերում է մեզ մոտ։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Շենգավիթ, Մասիսի փողոց նրբանցք, 4 արտադրամաս
address
Աշխատակիցների քանակ
16-50

«Արվա Պրոֆ» ընկերությունը գործում է հայաստանյան շուկայում 2015 թ.-ից՝ որպես սանիտարահիգիենիկ ապրանքների մատակարար հասարակական հաստատությունների (ռեստորանների, հյուրանոցների, գրասենյակների և այլն) համար: Ընկերությունը հանդիսանում է մի շարք համաշխարհային ապրանքանիշերի պաշտոնական ներկրողը Հայաստանում, ինչպիսիք են `Veiro professional, Mediclinics, Secret clean, Mir Pack, Cartiere Carrara, Effect և այլն:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում