Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
11.07.2025

Նկարագրություն

Մենք փնտրում ենք փորձառու և նախաձեռնող շուկայի զարգացման պատասխանատու, ով կմիանա մեր թիմին և կաջակցի շինարարական նյութերի վաճառքի զարգացմանը։

Պարտականություններ

  • Վերլուծել շուկայի միտումները, մրցակիցներին և պահանջարկը,
  • Հաճախորդների ներգրավման և պահպանման ռազմավարությունների մշակում,
  • Նոր համագործակցությունների ձևավորում և առկա գործընկերությունների զարգացում,
  • Վաճառքի խթանման արշավների պլանավորում և իրականացում,
  • Հանդիպումներ, բանակցություններ և պայմանագրերի կազմում։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ շուկայավարման, վաճառքի կամ բիզնես զարգացման ոլորտում,
  • Վերլուծական մտածողություն և բանակցելու հմտություններ,
  • Նոր հաճախորդներ ներգրավելու և վաճառքի ծավալներն ավելացնելու ունակություն,
  • Շինարարական նյութերի շուկայի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Microsoft Office - ի իմացություն։

Հավելյալ նշումներ

Եթե պատրաստ եք նոր մարտահրավերների և ցանկանում եք զարգացնել ձեր կարիերան այս ոլորտում, ուղարկեք ձեր ինքնակենսագրականը։

Ընկերության մասին
address
Հասցե
Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
077235319

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում