
Շուկայի զարգացման պատասխանատու
Աթենք ՍՊԸ
Նկարագրություն
Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի ոլորտը հստակ պատկերացնող, կամային ուժեղ հատկանիշներով Շուկայի զարգացման պատասխանատուի՝ վաճառքի կազմակերպման ու զարգացման համար:
Պարտականություններ
- Շուկայի պարբերական ուսումնասիրություն, սպառողների պահանջմունքների բացահայտում,
- Տվյալ աշխատանքային օրվա պլանավորում և այցելություն տարածքներ,
- Վաճառակետերում ապրանքների ներկայացվածության, հագեցվածության ու դասավորվածության ապահովում,
- Գնապիտակների ու պաստառների փակցնում,
- Ապրանքի վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- Բանակցությունների վարում, նոր վաճառակետերի ներգրավում,
- Նոր ապրանքների հաջող մուտքի ապահովում վաճառակետեր,
- Պատվերի ձևակերպում և հանձնում պահեստ,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է շուկայագիտության, կոմերցիայի կամ հարակից ոլորտներում),
- Ակտիվ վաճառքի ոլորտում պարտադիր աշխատանքային փորձ,
- Մաթեմատիկական գիտելիքներ, զարգացած տրամաբանական մտածողություն,
- Հաղորդակցման էթիկա և բանակցելու ճկունություն,
- Խոսքի հստակություն և գրավչություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Նախաձեռնողականություն,
- Լավատեսություն, դրական աուրա,
- Ներկայանալի արտաքին։
Հավելյալ նշումներ
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները։
Աթենք ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ: