Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

Գիգա Ֆարմ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 04.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք

Նկարագրություն

Գիգա Ֆարմ ՍՊ ընկերությանը «ՇՈԼԱՍՍԻ» հայկական բրենդի տնտեսական ապրանքների մասով պահանջվում է շուկայի զարգացման պատասխանատու:

Պարտականություններ

  • Կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ,
  • Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ,
  • Ապահովել Շոլասսի բրենդի ճիշտ և որակով ցուցադրություն սահմանված ստանդարտներին համապատասխան,
  • Ներգրավել նոր վաճառակետեր և ձեռք բերել փոխշահավետ պայմանավորվածություններ,
  • Պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը և ակտիվորեն ավելացնել այն,
  • Հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
  • Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում ցանկալի է,
  • Միջանձնային հարաբերությունների հմտություններ,
  • Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
  • Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • Վարորդական իրավունքի (B կարգ) առկայություն:

Հավելյալ նշումներ

Շուկայի զարգացման պատասխանատուի պարտականությունն է ներգրավել նոր հաճախորդներ, պատշաճ սպասարկել առկա հաճախորդներին, կազմակերպել այցելություններ շաբաթական գրաֆիկի համաձայն:

Ընկերության մասին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում