
Շուկայի զարգացման պատասխանատու
379 Brewing Company
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
30.05.2025
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում վաճառքի մասնագետների՝ թիմին միանալու և վաճառքի ցուցանիշների աճի խթանման համար։
Պարտականություններ
- Շուկայի ուսումնասիրության տվյալների հիման վրա ընկերության պրոդուկտների առաջխաղացման հնարավորությունների բացահայտում/ առաջարկությունների ներկայացում և իրականացում,
- Նոր գործընկերների/ հաճախորդների ներգրավում, մշտական լավ գործընկերային հարաբերությունների ձևավորում և պահպանում,
- Պատվերների ընդունում,
- Պիտանելիության ժամկետների և ապրանքային տեսքի պահպանման վերահսկում,
- Վաճառքի ծավալների ավելացում, վաճառքի ցուցանիշների մասով հաշվետվությունների ներկայացում,
- Դեբիտորական պարտքերի վերադարձների մասով աշխատանքների իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ կդիտվի որպես առավելություն,
- Աշխատանքային փորձը տվյալ բնագավառում պարտադիր է,
- Աշխատասիրություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Ընկերության մասին
Աշխատակիցների քանակ
16-50