Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

Bella Casa

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
07.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությանը անհրաժեշտ է կամային ուժեղ հատկանիշներով Շուկայի զարգացման պատասխանատու

Պարտականություններ

  • Այցելել վաճառակետեր,կազմակերպել և վեհահսկել ամբողջ ապրանքատեսականու վաճառքի գործընթացը խանութ-սրահներում
  • Նպաստել վաճառքի ցուցանիշների բարձրացմանը,
  • Ներկայացնել ապրանքատեսականին վաճառակետում
  • Հետևել ապրանքների տեղակայման պայմաններին,դասավորվածությանը և տեսանելիությանը
  • Պատշաճ իրականացնել պատվերների ձևավորման գործընթացը
  • Ներգրավել նոր հաճախորդների
  • Պատրաստել և ներկայացնել վաճառքի ամսական հաշվետվություններ
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ
  • Պահանջներ
  • Անձնական մեքենայի առկայություն
  • Մեքենա վարելու առնվազն 2 տարվա փորձ և վարորդական իրավունք
  • Պարտադիր 2տարի + աշխատանքային փորձ շինանյութի վաճառքի ոլորտում
  • Մաթեմատիկական գիտելիքներ, զարգացած տրամաբանական մտածողություն,
  • Հաղորդակցման էթիկա և բանակցելու ճկունություն,
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում,

Հավելյալ նշումներ

6-օրյա աշխատանքային շաբաթ

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում