Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր / HoReCa

C and F Co LLC

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Միացի՛ր մեր ընկերությանը որպես վաճառքի մենեջեր։

Պարտականություններ

  • Նոր HoReCa հաճախորդների ներգրավում,
  • Ապրանքի ներկայացում և պատվերների ընդունում,
  • Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համապատասխան աշխատանքային փորձ HoReCa ոլորտում,
  • Բանակցելու, վաճառքի հմտություններ,
  • Անձնական ավտոմեքենայի առկայություն:

Վառելիքի ծախսը և մեքենայի մաշվածության գումարը փոխհատուցում է ընկերությունը։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթիից ուրբաթ

Հասցե՝ Շարուրի 43

Աշխատանքի համար կարող եք դիմել՝ ուղարկելով CV

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Շարուրի 43
address
Աշխատակիցների քանակ
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում