Շուկայի զարգացման պատասխանատու
Sovrano LLC
Նկարագրություն
Սովռանո Ընկերությանն անհրաժեշտ է շուկայի զարգացման պատասխանատու՝ Երևան քաղաքում աշխատելու համար։
Անձնական (գազով) ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է:
Պարտականություններ
- Այցելություն վաճառակետեր
- Ապրանքատեսականու ներկայացում վաճառակետում և պատվիրված ապրանքատեսականու մուտքագրում գրպանի համակարգչում
- Պատվերների գրանցում
- Որոշակի ապրանքատեսականիների մշտական առկայության, դասավորվածության, տեսանելիության ապահովում
- Գովազդային նյութերով ապահովում
- Պիտանելիության ժամկետների և ապրանքային տեսքի պահպանման վերահսկում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Մեքենա վարելու առնվազն 3 տարվա փորձ և վարորդական իրավունք
- Անձնական մեքենա (գազով)
- Կիրթ խոսելաոճ, բանակցություններ վարելու հմտություններ
- Թիմում աշխատելու հմտություններ
- Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային օրեր և ժամեր․ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը: