Շուկայի զարգացման պատասխանատու
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Աշխատանքի նկարագրություն՝
«Մեհրաբյան և որդիներ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Շուկայի զարգացման պատասխանատուների՝ ընկերության վաճառքի թիմը համալրելու և ապրանքատեսականու վաճառքի խթանման համար:
Մեր մասին՝
«Մեհրաբյան և որդիներ» ՍՊ Ըներության պատմությունը մեկնարկել է 2006թ.-ին: «Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը զբաղվում է մի շարք շինարարական ապրանքատեսակների արտադրությամբ, այդ թվում՝ տարատեսակ չոր շաղախների, տարբեր խտություն ունեցող փրփրապլաստե արտադրանքի, օդափոխության խողովակների, ցանցերի և էլեկտրամոնտաժային պարագաների:
«Մեհրաբյան և որդիներ» ՍՊ Ընկերությունը հանդիսանում է TOTAL միջազգային ապրանքանիշի և Apecs ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև մի շարք այլ ապրանքանիշերի ներմուծողը:
Աշխատանքային պարտականություններ՝
- Կազմակերպել և վերահսկել ընկերության ապրանքատեսականու վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում,
- Նպաստել շուկայում վաճառքի ցուցանիշների ընդլայնմանը,
- Ընկերությունում սահմանված կարգով պատշաճ իրականացնել պատվերների ձևավորման գործընթացը,
- Հետևել վաճառակետերում ապրանքների տեղակայման պայմաններին, դասավորվածությանը և տեսանելիությանը,
- Պահպանել հետադարձ կապը արդեն առկա հաճախորդների և վաճառակետերի հետ,
- Իրականացնել նոր հաճախորդների ներգրավում,կազմակերպել ակտիվ վաճառք,
- Պատրաստել և ներկայացնել վաճառքի ամսական հաշվետվություններ,
- Առաջնորդվել ընկերության հիմնարար արժեքներով և նպաստել դրանց տարածմանը:
Պարտադիր պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի բնագավառում պարտադիր աշխատանքային փորձ,
- Բարձր պատասխանատվության զգացում և նախաձեռնողականություն,
- Իրավիճակը համարժեք գնահատելու և կողմնորոշվելու կարողություն,
- Սեփական մեքենայի առկայություն:
Առավելություններ՝
- Ընկերության ապրանքատեսականու ձեռք բերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- 3 տարի բարեխիղճ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորություն:
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: