Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

Անահիտ Ենոքյան ԱՁ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 24.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունը աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուի։

Պարտականություններ

  • կազմակերպել այցելություններ օրական նախատեսված երթուղով և ստանալ վաճառքի առավելագույն պատվերներ
  • ընդլայնել ընկերության արտադրանքի առկայությունն ու ներկայացվածությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ
  • ապահովել շուկայում ընկերության ապրանքատեսականու ճիշտ, որակով և առավելագույն ցուցադրություն ընկերության ստանդարտներին համապատասխան
  • մշտապես հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի կատարման և արդյունավետության հիմնական ցուցանիշներին

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն
  • աշխատանքային փորձը ցանկալի է
  • միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ
  • բանակցություններ վարելու և խնդիրների լուծման զարգացած հմտություններ
  • պատասխանատվության զգացում, ազնվություն և պարտաճանաչություն
  • թիմում աշխատելու ունակություն
  • սեփական մեքենայի և վարորդական իրավունքի առկայություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր․ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 9.00-18.00։

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում