
Շուկայի զարգացման մենեջեր
Վեդի Ալկո
Նկարագրություն
«Վեդի-Թրեյդ» ՍՊ Ընկերությունը փնտրում է շուկայի զարգացման մենեջեր սեփական մեքենայով:
Պարտականություններ
- Կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ,
- Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ,
- Ներգրավել նոր վաճառակետեր և ձեռք բերել փոխշահավետ պայմանավորվածություններ,
- Պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը և ակտիվորեն ավելացնել այն,
- Ներգրավել նոր գործընկերներ, պատշաճ սպասարկել առկա հաճախորդներին, կազմակերպել այցելություններ շաբաթական գրաֆիկի համաձայն։
Պահանջներ
- Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
- Պլանավորմալ և կազմակերպչական հմտություններ,
- Վարորդական իրավունքի (B կարգ) և սեփական ավտոմեքենայի առկայություն,
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա։
Ինքնակենսագրականը պարտադիր ուղարկել նկարի առկայությամբ։
Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է «Վեդի Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված «Գետափի գինու գործարան»-ը և 1956 թվականին հիմնված «Վեդու գինու գործարան»-ը:
Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համային հարուստ փնջերին:
Այսօր «Վեդի-Ալկո» ընկերությունն արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, կոնյակներ, գինիներ՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: