Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման մենեջեր

Վեդի Ալկո

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
30.07.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Վեդի-Թրեյդ» ՍՊ Ընկերությունը փնտրում է շուկայի զարգացման մենեջեր սեփական մեքենայով:

Պարտականություններ

  • կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ
  • ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ
  • ներգրավել նոր վաճառակետեր և ձեռք բերել փոխշահավետ պայմանավորվածություններ
  • պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը և ակտիվորեն ավելացնել այն:
  • ներգրավել նոր գործընկերներ, պատշաճ սպասարկել առկա հաճախորդներին, կազմակերպել այցելություններ շաբաթական գրաֆիկի համաձայն

Պահանջներ

  • բնակցություններ վարելու զարգացած հմտություն
  • պլանավորման և կազմակերպչական հմտություններ
  • վարորդական իրավունքի (B կարգ) և սեփական ավտոմեքենայի առկայություն
  • բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում ցանկալի է

Հավելյալ նշումներ

Ինքնակենսագրականը պարտադիր ուղարկել նկարի առկայությամբ

Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
010547401

Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է «Վեդի Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված «Գետափի գինու գործարան»-ը և 1956 թվականին հիմնված «Վեդու գինու գործարան»-ը:

Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համային հարուստ փնջերին:

Այսօր «Վեդի-Ալկո» ընկերությունն արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, կոնյակներ, գինիներ՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում