Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման մենեջեր

R&V Comfort

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 01.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքներում հմուտ, կազմակերպված և շփման հմտություններ ունեցող անձանց:

Պարտականություններ

  • Նոր հաճախորդների ներգրավում
  • Վաճառքի կետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում
  • Ուսումնասիրել շուկան և կազմակերպել նոր ապրանքատեսականու ավելացումը առևտրային կետերում
  • Վերահսկել և զարգացնել ապրանքատեսականու շարժի գործընթացը
  • Ներկայացնել հաշվետվություններ մրցակից ապրանքանիշերի գնային և վաճառքի քաղաքականության վերաբերյալ
  • Ներդնել մնացորդային ապրանքների վաճառքի կազմակերպման տեխնոլոգիաներ
  • Ներդնել և զարգացնել կորպորատիվ հաճախորդների /շինարարական և մեծածախ վաճառքով զբաղվող ընկերություներ/ հետ աշխատելու համակարգը
  • Աշխատանքային օրվա վերջում ամփոփել և տնօրենին զեկուցել կատարված աշխատանքների մասին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձը 3 տարի շինանյութի մանրամեծածախ առևտրի ոլորտում
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • Հաղորդակցության գերազանց հմտություն
  • Վերլուծական մտածողություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Կազմակերպչական հմտություն՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետի պահպանման հարցում
  • Որոշումների կայացման և խնդիրների լուծման ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը՝ 600 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը

Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամը՝ 9։00-18։00, 1ժամ ընդմիջում։

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում