
Շուկայի զարգացման և վաճառքի մենեջեր ՀոՌեԿա
ԳԱՎԱ ԳՐՈՒՊ ՍՊԸ
Նկարագրություն
«Գավա Գրուպ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման և վաճառքի ՀոՌեԿա մենեջերների, որոնք կաշխատեն Երևանում կամ մարզերում
Պարտականություններ
- Անհրաժեշտ է հայտնաբերել հավանական շուկաներ, գտնել նոր հաճախորդներ և նպաստել վաճառքների ծավալին։
- Նոր հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների և նմանատիպ այլ հաստատոթյունների ներգրավում, հարաբերությունների հաստատում և պահպանում։
- Հաճախորդներից պատվերների ընդունում։
- Շուկայի, շուկայական գների, մրցակիցների և սպառողների համապարփակ ուսումնասիրություն և վերլուծություն։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր է առնվազն 2 տարի
- Պատասխանատվության բարձր զգացում և հաղորդակցման հմտություններ։
- Մեքենայի առկայությունը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա
GAVA GROUP "ԳԱՎԱ ԳՐՈՒՊ" ընկերությունը բժշկական,ատամնաբուժական, տնտեսական և HoReCa սեգմենտի տարատեսակ ապրանքների խոշոր ներկրող ընկերություն է։
Գավան միակն է շուկայում, ով իր սեփական լոգիստիկ ծառայությամբ սպասարկում է ողջ ՀՀ -ը։
Շնորհիվ իր ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների ` մրցունակ է դարձել հայկական շուկայում:
Ավելի քան տասներկու տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԳԱՎԱ ԳՐՈՒՊ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝
Alban, AQUA Medikal, BMS DENTAL, Der Waschkönig, Herr Klee, WäscheMeister,
GlanzMeister, WC Meister, Clovin, Cotton Soft, Dental Combo, Euronda, Falcon, Fato,
Freshmaker, Geox, Kalyon, Kartika World Cart,Brava Kocal Kagit, Lucart, Pearl Dent,
SONY, Vajda Papír, Supermax և այլն։
Մեր ընկերության հիմնական նպատակն է շուկա ներմուծել միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանք:
Գավան միևնույն ժամանակ հանդես է գալիս ամենացածր արժեքներով ՀՀ․ -ում և հասանելի է բոլորին։ Իսկ առաքման ծառայության բարձր մակարդակն ավելի է հեշտացնում հաճախորդների հոգսը։