Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման և վաճառքի մասնագետ

«Կոմպասս» ՍՊԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
05.09.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք նախաձեռնող, վերլուծական մտածողությամբ և արդյունքի վրա կենտրոնացած մասնագետի, ով կմասնակցի ընկերության վաճառքների աճին, նոր հաճախորդների ներգրավմանը և շուկայի զարգացմանը։

Պարտականություններ

  • Շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն, նոր հնարավորությունների բացահայտում։
  • Նոր հաճախորդների որոնում և բիզնես կապերի ստեղծում։
  • Սառը զանգերի, հանդիպումների և ներկայացումների իրականացում։
  • Առևտրային առաջարկների և կոմերցիոն առաջարկների պատրաստում։
  • Բանակցությունների վարում և պայմանագրերի նախապատրաստման գործընթացի մասնակցություն։
  • Ընկերության ծառայությունների և ապրանքների ներկայացում հաճախորդներին։
  • Վաճառքի ամբողջ գործընթացի համակարգում՝ առաջին կապից մինչև գործարքի ավարտ։
  • Առցանց խանութի զարգացման և բովանդակության կառավարման մասնակցություն։
  • Մարքեթփլեյսների և օնլայն վաճառքի հարթակների զարգացման մասնակցություն։
  • CRM համակարգում հաճախորդների տվյալների վարում և վաճառքների հաշվետվությունների պատրաստում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տեխնիկական, տնտեսագիտական կամ բիզնեսի կառավարման ոլորտում)։
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքների, B2B վաճառքի կամ բիզնեսի զարգացման ոլորտում։
  • Հայերենի, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • MS Office ծրագրերի ազատ տիրապետում (Excel, Word, PowerPoint)։
  • CRM համակարգերի հետ աշխատանքի փորձը ցանկալի է։
  • Հաղորդակցման, բանակցությունների և ներկայացման գերազանց հմտություններ։
  • Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն։
  • B կարգի վարորդական իրավունքը կդիտվի որպես առավելություն։

Մենք առաջարկում ենք

  • ֆիքսված աշխատավարձ + վաճառքից բոնուս (%)։
  • Վաճառքից բոնուսային համակարգ (%), առանց սահմանափակման։
  • Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություն։
  • Աշխատանք կայուն և զարգացող ընկերությունում։
  • Հետաքրքիր նախագծեր։

Եթե ցանկանում եք լինել ընկերության զարգացման կարևոր մասնակից և ստեղծել երկարաժամկետ համագործակցություններ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը։

Ընկերության մասին
Phone
Հեռ.
+374 330 00098
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում