Շուկայի վերահսկող
Սեգա
Նկարագրություն
Sega Group / Bella Vita LLC ընկերությունը հրավիրում է աշխատանքի Շուկայի վերահսկողի, ով պատասխանատու կլինի ընկերության վաճառքի գործընթացների վերահսկման և շուկայում ներկայացվածության ապահովման համար։
Պարտականություններ
-
Վերահսկել վաճառքի մենեջերների այցերի պարբերականությունն ու արդյունավետությունը։
-
Ստուգել առևտրի կետերում ընկերության ապրանքատեսականու ամբողջական առկայությունը։
-
Վերահսկել ապրանքների վաճառքի գների համապատասխանությունը ընկերության գնային քաղաքականությանը։
-
Հետևել ապրանքների ճիշտ դասավորվածությանը, տեսանելիությանը և մերչենդայզինգի պահանջների պահպանմանը։
-
Վերլուծել մրցակիցների գործունեությունը, գները, ակցիաները և ներկայացվածությունը՝ ապահովելով ընկերության մրցակցային առավելությունը։
-
Ստուգել կրեդիտների, վճարումների և բանկային փոխանցումների համապատասխանությունը սահմանված կարգին։
-
Իրականացնել ընկերության գույքի (դարակներ, սառնարաններ, գովազդային նյութեր և այլն) առկայության, պահպանության և ճիշտ օգտագործման վերահսկողություն։
-
Կազմել ստուգումների հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը։
-
Անհրաժեշտության դեպքում առաջարկել շուկայի աշխատանքի բարելավման միջոցառումներ։
Պահանջներ
-
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
-
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի, վերահսկողության կամ առևտրի ոլորտում։
-
Վերլուծական մտածողություն և մանրուքներին ուշադրություն։
-
Բանակցելու և հաղորդակցվելու լավ հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերության հիմնական գործունեությունը համեմունքների, չրերի և ընդեղենի արտադրությունն է , ներմուծումն ու իրացումը: Շնորհիվ մեր արտադրանքի որակի, տարիների փորձի և վաճառքի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ուրախությամբ պետք է նշենք, որ մեր ընկերությունն իր գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնում է առաջատար դիրք: