
Շուկայի ուսումնասիրության մասնագետ (Աուդիտոր)
ԱՌԳԵ Բիզնես ՍՊԸ
Նկարագրություն
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Շուկայի ուսումնասիրության մասնագետների (Աուդիտոր)՝ վաճառակետերում ընկերության ապրանքների ներկայացման, վաճառքի գների և գովազդային նյութերի օգտագործման, ուսումնասիրության և գնահատման նպատակով:
Պարտականություններ
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում
- Վաճառքի կետերում տեսականու ամբողջության գնահատում
- Վաճառքի կետերի դարակներում ապրանքի առավելապես որակյալ տեղադրման գնահատում
- Վաճառքի կետերում գովազդային նյութերի արդյունավետության գնահատում
- Մրցակիցների և նրանց նախաձեռնությունների մասին ժամանակին տեղեկացում
- Մրցակիցների շուկայական գների մուտքագրում ծրագիր
- Պահանջվող տեղեկատվության մուտքագրում ծրագրային համակարգ
Պահանջներ
- Անձնական մեքենայի առկայություն
- Բարձրագույն կրթություն
- Վարորդական վկայական
- Մարքեթինգի և վաճառքների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Հաղորդակցման հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացություն
Հավելյալ նշումներ
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
Աշխատանքային ժամերն են՝ Երկ-Ուրբ, 09։00-18։00
- ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՆՎԵՐՆԵՐ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
- ՎՃԱՐՈՎԻ ՀԱՎԵԼՅԱԼ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ
ԱՌԳԵ Բիզնես ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Կազմակերպությունը ներմուծում է ճանաչված մի շարք բրենդեր, ինչպիսիք են Ariel,Tide, Pampers, Duracell, Blend-a-med, Fairy, Gillette, Head & Shoulders և այլն: