Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի ուսումնասիրության մասնագետ

«ՄեգաՖուդ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
20.01.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Աշխատանքի նկարագրություն

Վաճառակետերում կազմակերպության ապրանքատեսականու ներկայացում, վաճառքի գների և գովազդաին նյութերի օգտագործման ուսումնասիրում և գնահատում:

Աշխատանքային պարտականություններ

  • Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում
  • Վաճառակետերում ամբողջ տեսականու առկայության գնահատում
  • Վաճառակետերի դարակաշարերում ապրանքի առավելապես որակյալ տեղադրման գնահատում
  • Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման գնահատում
  • Ստույգ տեղեկատվության մուտքագրում ծրագիր
  • Ղեկավարության կողմից հանձնարարվող այլ հանձնարարությունների ժամանակին և որակյալ իրականացում
  • Հետևել Ընկերության ներքին կանոններին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Վարորդական վկայականի և անձնական ավտոմեքենայի առկայություն
  • Մարքեթինգի և վաճառքների ոլորտում աշխատանքային փորձ ունեցողներին կտրվի առավելություն,
  • Հայոց լեզվի գերազանց, ռուսերենի՝ լավ և անգլերենի՝ բավարար իմացություն

Հավելյալ նշումներ

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
25/1 Arshakunyats Ave
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37411511110

«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:

«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում