Շոկոլադի խանութի վաճառքի մասնագետ
Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես Հյուրանոց
Նկարագրություն
Կոնգրես հյուրանոցը փնտրում է ժպտերես, ակտիվ և բարեհամբյուր շոկոլադի խանութի փորձառու վաճառքի մասնագետների՝ անգլերենի և ռուսերենի իմացությամբ:
Բաց մի թողեք Կոնգրեսյան ընտանիքի անդամը դառնալու հնարավորությունը :)
Պարտականություններ
- Կատարել պրոակտիվ վաճառքներ,
- Ընդունել խանութ սրահի հաճախորդներին և կատարել վաճառքներ,
- Վերահսկել ապրանքների ճիշտ դասավորությունը,
- Վերահսկել ապրանքների ժամկետները,
- Ստանալ վճարումներ,
- Հաճախորդներին մասնագիտական խորհրդատվություն,
- Պատասխանել հեռախոսազանգերին:
Պահանջներ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ապրանքների մեծածախ վաճառքի ոլորտում,
- Բարեհամբյուր վերաբերմունք,
- Սպասարկման կանոնների իմացություն,
- Արագաշարժություն,
- Պատասխանատվություն,
- Օտար լեզուների իմացություն,
- Անձնակազմի և հյուրերի հետ աշխատելու կարողություն
- Վաճառքներ կատարելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV։
Սիրով սպասում ենք:
Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրեսը ժամանակակից ցանցային հյուրանոց է, որը կատարյալ ընտրություն է ինչպես գործուղումների, այնպես էլ հանգստի համար: Գտնվելով Երևանի սրտում՝ այն թույլ է տալիս մեր հյուրերին հեշտությամբ զգալ մայրաքաղաքի ռիթմն ու հոգին: Այստեղ կարող են գտնել հարմարավետ և գրավիչ տարածքներ աշխատանքի և հանգստի, ինչպես նաև հարմարություններ բիզնես և մասնավոր միջոցառումներ կազմակերպելու համար: Ինչպես նաև սեզոնային բացօթյա լողավազան՝ բարով և ռեստորանով,24/7 բաց մարզասրահ ժամանակակից սարքավորումներով,սպա,շոգեբաղնիք,24/7 բար,ռեստորան,գինու սրահ,կոնֆերանս սրահներ:
Լինելով մեր թիմի անդամը,հնարավորություն կունենաք աշխատելու ցանցային հյուրանոցում և օգտվել ընկերության կողմից առաջարկվող մի շարք առավելություններից: