Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շների խնամակալ

Ռանչո Սիրունիկ ՍՊԸ

Քաղաք` Աբովյան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 200,000
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք, Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Կենդանիների Խնամք, Անասնաբուժություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Հարմար է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար
Վերջնաժամկետ`
25.06.2025

Նկարագրություն

Ուշադրությու՛ն

Թեև մեր ծառայությունների կենտրոնում շների խնամքն է, մեր ռանչոն ամբողջական տնտեսություն է և մեզ մոտ աշխատելը «ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ՇՈՒՆԻԿԻՆ ՄԻ ՀԱՏ ՊՈՒՊՈՒՇ ԱՆԵԼ» չէ։ Մենք փնտրում ենք տոկուն, ֆիզիկապես և հոգեպես ուժեղ թիմակիցների, ովքեր սիրում են ինտենսիվ և առողջ աշխատանքային միջավայր, որտեղ աշխատանքների զգալի մասն արվում է դրսում։ Իդեալական թեքնածուն չի զլանա կատարել մեր տնտեսության բոլոր պահանջներին համապատասխան աշխատանքներ։

Ռանչո Սիրունիկ շների խնամքի համալիրը փնտրում է աշխատակից խնամակալ հետևյալ պատասխանատվություններով՝

  • Տարածքի մաքրություն
  • Աշխատանքային հիգիենա
  • Շների խնամք (Թարմ ջրի ապահովում, կերակրում, սանրում, կռիվների կանխում)
  • Օրախնամքի շների տեղաբաշխումների ակտիվ, ֆիզիկական և մտավոր կազմակերպում
  • Անհատական կամ փոքր խմբերով զբոսանք, խաղ
  • Կապ հաճախորդների հետ ֊ ամփոփումներ, ինֆորմացիայի փոխանցում, արագ արձագանք հաճախորդների հարցերին և պահանջներին
  • Ցուցումների ճշգրիտ իրականացում (սննդակարգ, զբոսանք, խաղ և այլն)
  • Ռանչոյի տնտեսության տարատեսակ աշխատանքներ
  • Հետևել տվյալ շների խմբին օրախնամքի տարածքում, կառավարելով խմբի տրամադրությունը և կանխել ագրեսիվ վարքագիծը
  • Սերտ համագործակցել Ռանչո Սիրունիկի տարբեր թիմերի հետ ֊ վարորդներ, գյուղատնտեսներ և այլն

Աշխատանքի վայր՝ Պտղնի գյուղ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթը հինգ օր՝ 8․30-ից 17.45 կամ 11.15-ից 20.30, աշխատանքային օրվա ընթացքում երեք ընդմիջումով։

Որակավորումներ և պահանջներ

  • Շների հանդեպ սեր
  • Ողջամտության սահմաններում շների հետ վստահ և անվախ դիրքորոշում
  • Հայոց լեզվի բավարար տիրապետում
  • Դրսում աշխատելու սեր
  • Թիմում աշխատելու ունակություններ
  • Չզզվող ՝ կյանքից, կղանքից, փսխած զանգվածից և այլն
  • Ֆիզիկական և հոգեկան տոկունություն

Ցանկալի հատկանիշներ

  • Շների հետ մասնագիտական փորձ
  • Շների հետ, եթե ոչ մասնագիտական, ապա խորը մակարդակի անձնական խնամքի փորձ
  • Թեթև բնավորություն

Ընդհանուր պայմաններ

  • Հաստիքն ամբողջությամբ գրանցված և կարգավորված է աշխատանքային պայմանագրով և ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթներով
  • Տրամադրում ենք օդորակված ընդմիջման սենյակ, սառնարան, սառցարան և սանհանգույց բոլոր ժամանակակից պայմաններով

Ռանչո Սիրունիկն առաջարկում է հավասար պայմաններ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սեռական կողմնորոշումից, մայրենի լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական կարգավիճակից։ Միաժամանակ, նախընտրում ենք աշխատել խստապահ, աշխույժ, նախաձեռնող, կենդանասեր երջանիկ/դրական աշխատակիցների հետ, ովքեր վարժ հայերեն են խոսում։

Դիմել ռեզյումեով և դրան ուղեկցող ծանոթագրով։

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Պտղնի գյուղ, 15-րդ փողոցի 1-ին նրբանցք, 12
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
095488879

Ռանչո Սիրունիկը շների խնամքի համալիր է, որն առաջարկում է խնամքով մշակված տարատեսակ ծառայություններ շան և տիրոջ երջանկության համար։ Մենք տրամադրում ենք շների գիշերակացի և օրախնամքի բացառիկ պայմաններ, մասնագետների վերահսկողության ներքո, տերերին հեռավար մշտադիտարկման հնարավորությամբ, ինչպես նաև օրական և ընթացիկ ամփոփում ձեր բրդոտի ինքնազգացողության և գործողությունների վերաբերյալ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար

Արդյուք դուք Ձեզ ֆիզիկապես և հոգեպես բավական տոկուն եք համարում Ռանչո Սիրունիկում աշխատելու համար։ *

Այս դաշտը պարտադիր է

Արդյոք Ձեր արժեհամակարգն այնպիսին է, որ դուք հարգում եք ցանկացած աշխատանքի տեսակ և «ստորացված» չեք զգում, եթե պետք է օրինակ անել մաքրություն *

Այս դաշտը պարտադիր է

Ի՞նչ կանեիք շների բախման դեպքում *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ *
Ուղեկցող նամակը պարտադիր է
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում