Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինությունների կոնստրուկտորական մասի փորձագետ

«ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննության» ՓԲԸ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000-500,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Հարմար է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար
Վերջնաժամկետ`
05.12.2025

Նկարագրություն

«ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննության» ՓԲԸ փնտրում է արդյունաբերական, բնակելի, հասարարական շենքերի և շինությունների կոնստրուկտորական մասի փորձագետ։

Պարտականություններ

  • Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի կոնստրուկտորական մասի ուսումնասիրություն, կիրառված լուծումների համապատասխանության գնահատում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին և փորձագիտական եզրակացության տրամադրում։

Պահանջներ

  • Կրթություն՝ բարձրագույն, արդյունաբերական, բնակելի, հասարարական շենքերի և շինությունների նախագծման ճարտարագետ–կոնստրուկտորի բարձրագույն դասի (ենթադաս «Ա») «Արտոնագիր» կամ քաղաքաշինության բնագավառում բնակելի, հասարակական և արտադրական կառույցների ճարտարագետ փորձագետի մասնագիտության 1-ին կարգի շարունակական մասնագիտական զարգացման «Հավաստագիր»,
  • Աշխատանքային փորձ՝ առնվազն 5 տարի,
  • Պարտադիր հմտություններ՝ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջների իմացություն,
  • Ցանկալի հմտություններ՝ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի բազայի տիրապետում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ՝ 9։00-17։00։

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան, Կոմիտասի պողոտա 54բ
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 93 800009

<<ՀՀ Նախագծերի Պետական Արտագերատեսչական փորձաքննություն>> ՓԲԸ-ն հանդիսանալով նախկին ՀԽՍՀ Պետշինի համանուն ստորաբաժանման իրավահաջորդը, ստեղծվել է 1965 թվականին։ Իր ստեղծման պահից կազմակերպությունը զբաղվել է քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի փորձաքննությամբ, ունենալով այդ ոլորտի բոլոր տեսակի փորձաքննության իրականացման լիցենզիաները։
Համալրված լինելով բարձր որակավորում ունեցող աշխատակիցներով, իսկ անհրաժեշտության դեպքում իր աշխատանքներում ակտիվ ներգրավելով հանրապետությունում ճանաչված և հեղինակավոր մասնագետներին, ՀՀ պետփորձաքննությունը ունակ է և փաստացի կատարում է բարդ և կարևորագույն օբյեկտների փորձաքննություն, բազմակի անգամ հանդես է եկել ՀՀ Կառավարության որոշմամբ <<հատուկ համալիր փորձաքննության>> կարգավիճակով կատարվող աշխատանքների բազային կազմակերպություն։
Ընկերությունը տարեկան կատարում է մոտ 550 - 600 նախագծերի դիտարկում համագործակցելով պատվիրատուներ <<ՀՀ Քաղաքաշինության նախարարություն>>, <<Տրանսպորտի ԾԻԳ>> <<Հայաստան>> Համահայկական հիմնադրամի, <<Հայաստանի սոց․ ներդրումներ>> հիմնադրամի, <<Լինսի>> հիմնադրամի, ՀՀ Կենտրոնական բանկի,<<Հայռուսգազարդ>>ընկերության, <<Հայնախագիծ>>, <<Երևաննախագիծ>>, <<Հայգյուղշիննախագիծ>> կազմակերպությունների հետ։

ՀՀ նախագծերի պետփորձաքննությունը սկսած 2005թ․ իրականացնում է նաև շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն, համագործակցելով ՀՀ Քաղաքաշինության նախարարության, ՀՀ տրանսպորտի նախարարության, ՀՀ Կոտայքի մարզ.-ի, ՀՀ Արարատի մարզ.-ի, ՀՀ Գեղարքունիքի մարզ.-ի, ինչպես նաև մի շարք խոշոր շինարարական կազմակերպությունների հետ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում