Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինհրապարակի պատասխանատու (շինղեկ)

Glasswork

Աշխատավայր` Ջրվեժ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
26.09.2026

Նկարագրություն

Գլասսվորկ ընկերությունը փնտրում է շինարարական աշխատանքների ղեկավարման փորձով մասնագետի, ով վերահսկելու և կոորդինացնելու է լուսաթափանց և ֆասադային կոնստրուկցիաների տեղադրաման աշխատանքները շինարարության ողջ ընթացքում, իրականացնելու է կատարված աշխատանքների չափագրում, որակի վերահսկողություն:

Պարտականություններ

  • Վերահսկել և կոորդինացնել մոնտաժման թիմերի աշխատանքների ողջ ընթացքը,
  • Համեմատել կատարված աշխատանքները ճարտարապետական նախագծերի հետ,
  • Վերահսկել շինմոնտաժման աշխատանքների և նյութերի որակը,
  • Հետևել, որ տեղադրման աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում,
  • Հետևել շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը,
  • Հետևել, որ նախագծերը համապատասխանեն արտադրական, ինժեներական պահանջներին,
  • Չափագրել կատարված աշխատանքները,
  • Համեմատել փաստացի կատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերում նշված աշխատանքների հետ,
  • Կրել նյութական պատասխանատվություն շինարարությունում կիրառվող նյութերի համար,
  • Կազմել անհրաժեշտ նյութերի պահանջագիր, ներկայացնել տնօրինությանը՝ հաստատման,
  • Հետևել, որ աշխատակիցները հետևողական լինեն ընկերության ներքին կարգապահական կանոնակարգով ամրագրված նորմերին:

Պահանջներ

  • Կրթությունը՝ արդյունաբերության և քաղաքաշինության ոլորտ,
  • Շինարարական աշխատանքների ղեկավարման առնվազն 2 տարվա փորձ,
  • Նախագիծ կարդալ,
  • AUTOCAD ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Թիմային աշխատանքների հմտություն,
  • Հաղորդակցման հմտություն։

Հավելյալ նշումներ

Ընկերությունը գտնվում է Ջրվեժում, աշխատանքի վայրը լինելու է Ընկերության կողմից իրականացվող պրոեկտների շին. հրապարակները:

Ընկերությունը աշխատում է 6-օրյա աշխատանքային ռեժիմով:

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում