Շինհրապարակի ղեկավար
ՀԱՄԵԴԻԼ Կոնստրաքշն Գրուպ
Նկարագրություն
Շինհրապարակի ղեկավարը պատասխանատու է ք. Թալինում իրականացվող նախագծերի (եռահարկ բազմաբնակարան շենքերի եւ բազմանշանակ կոմերցիոն շինության) շինարարության ամբողջական կառավարման համար։ Նա ապահովում է շինարարության իրականացումը հաստատված նախագծին, որակի ստանդարտներին եւ ժամկետներին համապատասխան՝ համակարգելով տեխնիկական թիմերի եւ իր ենթակայության տակ գտնվող օղակների աշխատանքը։
Պարտականություններ
1. Ռազմավարական կառավարում եւ պլանավորում
- Ղեկավարել եւ համակարգել նշված նախագծերի շինհրապարակների աշխատանքները սկզբից մինչեւ ավարտ։
- Մշակել աշխատանքների կատարման փուլային ժամանակացույցեր եւ վերահսկել դրանց անշեղ կատարումը։
- Կայացնել օպերատիվ որոշումներ շինարարության ընթացքում առաջացած տեխնիկական կամ կազմակերպչական խնդիրների վերաբերյալ։
2. Ռեսուրսների եւ գնումների կառավարում
- Նյութական ռեսուրսներ։ Կանխատեսել եւ հաշվարկել անհրաժեշտ շինանյութերի, մեքենա-մեխանիզմների եւ գործիքների քանակը։ Նախապես ներկայացնել հայտ-պատվերներ՝ ապահովելու համար նյութերի ժամանակին առաքումը շինհրապարակ։
- Մարդկային ռեսուրսներ։ Գնահատել աշխատուժի կարիքը, կազմակերպությանը ներկայացնել նոր մասնագետների կամ ենթակապալառուների ներգրավման համար։
- Վերահսկողություն։ Ստուգել մատակարարված նյութերի որակը եւ քանակը, վերահսկել դրանց խնայողաբար եւ նպատակային օգտագործումը՝ բացառելով փոշիացումն ու կորուստները։
3. Թիմի առաջնորդում եւ համագործակցություն
- Ղեկավարել շինհրապարակի ամբողջ անձնակազմը, այդ թվում՝ աշխղեկներին, թիմի ղեկավարներին եւ տեխնիկական թիմերը։
- Բաշխել առաջադրանքները ըստ առաջնահերթության եւ վերահսկել դրանց կատարման որակը։
- Ապահովել սերտ համագործակցություն Գլխավոր ինժեների (նախագծային հարցերով) եւ Տեխնիկական անվտանգության մասնագետի (անվտանգության նորմերի պահպանում) հետ։
4. Որակի վերահսկում եւ տեխնիկական համապատասխանություն
- Երաշխավորել շինարարական աշխատանքների որակն ու համապատասխանությունը ՀՀ շինարարական նորմերին եւ հաստատված նախագծին։
- Իրականացնել փուլային ընդունում-հանձնում աշխատանքների որակի ստուգման նպատակով։
5. Հաշվետվողականություն և փաստաթղթաշրջանառություն
- Պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել Շինարարության գծով տնօրենին նախագծի ընթացքի, խնդիրների և ձեռքբերումների վերաբերյալ։
- Վերահսկել կատարողական ակտերի, տեխնիկական մատյանների եւ այլ անհրաժեշտ փաստաթղթերի ճիշտ եւ ժամանակին վարումը։
Պահանջներ
Կրթություն եւ փորձ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (Քաղաքացիական շինարարություն կամ հարակից ոլորտ)։
- Առնվազն 5-7 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում, որից առնվազն 2-3 տարին ղեկավար պաշտոններում (տեղամասի պետ, շինարարության ղեկավար)։
- Բազմաբնակարան / բազմահարկ շենքերի/շինությունների կառուցման կառավարման փորձը պարտադիր է։
Պահանջվող հմտություններ
- Շինարարական գծագրերի եւ տեխնիկական փաստաթղթերի խորքային իմացություն։
- Նախագծերի կառավարման եւ թիմային առաջնորդման բարձր հմտություններ։
- Ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու եւ որոշումներ կայացնելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Պատրաստակամություն աշխատելու ք. Թալինում (մշտական ներկայություն շինհրապարակ(ներ)ում։
- Վարորդական իրավունք եւ սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է։
Վարձատրություն՝ մրցակցային Ֆիքսված ամսական աշխատավարձ և բոնուսներ կախված կատարողականից
--------------------
HamEdil Construction Group-ը խրախուսում է նախաձեռնողականությունը, պատասխանատվությունը և երկարաժամկետ համագործակցությունը։
Համեդիլ Կոնստրաքշն Գրուպը շինարարական ընկերություն է, հիմնադրված 2024 թվականին, որը մատուցում է բարձր որակի ամբողջական շինարարական լուծումներ՝ սկսած նախագծումից մինչև կառուցում, դիզայն, վերանորոգում և ավարտական աշխատանքներ։ Մենք իրականացնում ենք թե՛ քաղաքացիական, թե՛ ճանապարհաշինարարական նախագծեր՝ կենտրոնանալով որակի, ժամկետների և պրոֆեսիոնալ կառավարման վրա։