Շինղեկ (Շինարարական Հրապարակի Վերահսկող)
Գրավիթի ՍՊԸ
Ընկերության մասին
Gravity-ն նախագծերի կառավարման և շինարարական ընկերություն է, որն իրականացնում է առևտրային, արդյունաբերական, կրթական և բնակելի խոշոր նախագծեր։ Մեր թիմը ղեկավարում է նախագծերի ամբողջական ընթացքը՝ գաղափարից մինչև շահագործման հանձնում՝ համադրելով ճարտարապետական լուծումներն ու առաջատար տեխնիկական մոտեցումները։
Հաստիքի մանրամասները
Փնտրում ենք Շինարարության Ղեկավարի, ով կմիանա Gravity-ի արագ զարգացող թիմին և իր մասնագիտական գիտելիքներով ու փորձով կապահովի շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումն ու վերահսկումը։
Հիմնական Պարտականություններ
- Կոորդինացնել և վերահսկել շինարարական աշխատանքների ողջ ընթացքը
- Ապահովել նախագծային փաթեթի իրականացումն ըստ նախագծերի
- Վերահսկել աշխատանքների ընթացքը և օգտագործվող նյութերի որակը
- Հետևել,որպեսզի աշխատանքներն ավարտին հասցվեն ժամանակին
- Վերահսկել շինարարական թիմերի աշխատանքը և անվտանգության նորմերի պահպանումը
- Հետևել նախագծերի արտադրական և ինժեներական պահանջների համապատասխանությունը
- Կատարել կատարված աշխատանքների չափագրում
- Համեմատել փաստացի կատարված աշխատանքները կատարողական ակտերի հետ
- Դրսևորել պատասխանատվություն օգտագործվող հումքի և նյութերի նկատմամբ
- Կազմել մատակարարվող ապրանքների ցանկը և համագործակցել գնումների բաժնի հետ
- Պահպանել ընկերության ներքին կանոնակարգերը և իրավական նորմերը
Պահանջվող Որակավորումներ
- Բարձրագույն ինժեներական կրթություն
- Առնվազն 3 տարվա փորձ՝ շինարարական աշխատանքների վերահսկման ոլորտում
- Շինարարական նորմերի և չափորոշիչների իմացություն
- Շինարարական նյութերի պլանավորման և արդյունավետ օգտագործման հմտություն
- Մարդկային ռեսուրսի պլանավորման և կառավարման փորձ
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Արտոնությունների և առավելությունների փաթեթ։
- Տարեկան վճարովի արձակուրդ (day offs)
- Պարբերական աշխատավարձի վերանայում
- Մասնագիտական աճ և զարգացում
Դիմելու ընթացակարգը
Ուղարկիր ինքնակենսագրականդ hr.gravity-evn.com էլ․ փոստի հասցեին, վերնագիր դաշտում նշելով “Շինարարական Աշխատանքների Ղեկավար”։
Կապ կհաստատվի միայն այն թեկնածուների հետ, ովքեր կանցնեն նախնական դիտարկման փուլը։
We construct, manage, develop and design commercial, industrial and residential property. Gravity LLC is a project management and construction company with a genuine passion for results. We combine four direction of operations: project management, construction, property development and business development. With Gravity's comprehensive scope of services our clients get a completely finished project through just one company.