Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինարարության Տենդերի Մասնագետ (Նախահաշիվ կազմող–տնտեսագետ)

ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Տենդեր
Վերջնաժամկետ`
06.07.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու շինարարության նախահաշիվ կազմող ինժեներ–մրցույթի /ՏԵՆԴԵՐ/ մասնագետի (сметчик-экономист), ով պատասխանատու է լինելու տարբեր մրցույթներին դիմելու համար, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման և գործընթացի կառավարման համար:

Պարտականություններ

  • Նախահաշիվների պատշաճ կազմում։
  • Շինարարական մրցույթների և տենդերների աշխատանքների կազմակերպում։
  • Մրցույթի հայտերի կազմում և ներկայացում թղթային/էլեկտրոնային ձևով/։
  • Գնագոյացման հաշվարկի և հաստատման ներկայացման իրականացում։
  • Նախահաշիվների և գնագոյացումների վերլուծություն և ներկա շուկայական գների հետ համեմատում։
  • Բոլոր պատվիրատուների մրցույթների վերլուծություն։
  • Տենդերների նախահաշվի և տենդերային փաստաթղթերի հետ ենթահաշվարկային եկամուտների վերլուծություն։
  • Տեխնիկական և նախագծային բոլոր փաստաթղթերի կազմում, վարում։
  • Պետական գնումների վերաբերյալ նորմատիվաիրավական ակտերի վարում։
  • Համագործակցություն Արտադրատեխնիկական բաժնի հետ։

Պահանջներ

  • Ճարտարագիտական բարձրագույն կրթություն․
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային անընդմեջ փորձ նշված ոլորտում․
  • Տեխնիկական և նախագծային բոլոր փաստաթղթերի իմացություն,
  • Նորմատիվային գործիքակազմերի գերազանց տիրապետում․
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
  • Համակարգչային (MS Office) գերազանց իմացություն։
  • Վերլուծական միտք․
  • Բանակցային հմտություններ․
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Նախատեսվում են պարգևատրումներ լավ ցուցանիշների համար։

Աշխատանքային ռեժիմ՝ վեցօրյա, կիրակի հանգիստ։

Աշխատանքային ժամերը՝ 9։00–18։00։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Հրաչյա Քոչարի փողոց, 4
address
Աշխատակիցների քանակ
16-50

Հոլդինգում ներառված են ամենատարբեր ոլորտների գործունեություն, մասնավորապես, կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, բիզնես կենտրոնի ստեղծում, կառավարում՝ բիզնես գործունեության լավագույն պայմանների ապահովմամբ։ Հոլդինգն իր մեջ ներառում է արտադրական և տեխնիկական խոշոր բազա, որտեղ առկա է շինարարական տեխնիկա՝ մասնագիտացված էներգետիկ շինարարության համար։ Հոլդինգն իր գործունեության ընթացքում իրագործել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ։ Իրականացրել է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղակի Գ–1 թաղամասում կառուցապատել է «Նոյան Տուն Բնակելի Թաղամասը», որը կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ՝ իր ուրույն ոճն ունի։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում