Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինարարության Պրոեկտ-Մենեջեր

Սոլիդ Փրոջեքթս ՍՊԸ

Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Սոլիդ Պրոջեքթս" ընկերությունը աշխատանքի է հրավիրում շինարարության ոլորտի պրոեկտ-մենեջերի:

Պարտականություններ

  • Իրականացնել նախագծի կառավարում, համակարգում և վերահսկողություն

  • Նախագծի բոլոր փուլերի պլանավորում (պատրաստել ժամանակացույցեր, հետևել նախագծի ընթացքին, անհրաժեշտության դեպքում կատարել փոխոխություններ և վերանայումներ)

  • Ռեսուրսների կառավարում (ներքին և արտաքին)

  • Ապրանքների և ծառայությունների գնումների կազմակերպում (մատակարարների որոնում, բանակցում, պայմանագրերի կնքում, պատվերների իրականացում)

  • Ծախսերի կառավարում

  • Նախագծային թիմերի (ճարտարապետներ, կոնստրուկտոր, ինժեներներ) կամ այլ մասնագետների հետ աշխատանք (հանդիպումներ, առաջացած խնդիրների կամ փոփոխությունների քննարկում, լուծումների որոնում)։ Ճարտարապետների, ինժեներների և այլ աշխատողների միջև կոմունիկացիայի ապահովում

  • Կապալառու կազմակերպությունների կամ աշխատողների հետ աշխատանք․

    o բաշխել պարտականությունները, տալ հանձնարականներ,

    o հետևել ընթացքին, ժամկետներին, նախագծերի հետ համապատասխանությանը,

    o ընդունել կատարված աշխատանքները, համեմատել փաստացի կատարված աշխատանքները կատարողական ակտերում նշված աշխատանքների հետ։

  • Բոլոր շինարարական աշխատանքների վերահսկողություն

  • Աշխատանքներ իրականացնողներին ցուցումների տրամադրում, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում

  • Պետական մարմինների հետ աշխատանք։

Պահանջներ

  • մասնագիտական կրթություն
  • աշխատանքային փորձը շինարարության և կառուցապատման ոլորտում պարտադիր է

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` երկ.- շաբաթ, ժամը` 10:00-18:00

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել CV (Ինքնակենսագրականը) նշված էլ. հասցեին, կամ զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում