Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինարարության որակի վերահսկման մասնագետ

ՄԼԼ Ինդասթրիալ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
23.07.2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում փորձառու և պատասխանատու շինարարության որակի վերահսկման մասնագետի, ով կապահովի շինարարական աշխատանքների իրականացումը՝ համաձայն հաստատված նախագծերի, տեխնիկական պահանջների, շինարարական նորմերի և որակի ստանդարտների։

Պարտականություններ

  • Իրականացնել շինարարական աշխատանքների որակի մշտադիտարկում և վերահսկում։
  • Ստուգել կատարվող աշխատանքների համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին, տեխնիկական պայմաններին և գործող նորմատիվ պահանջներին։
  • Կատարել շինհրապարակում ընթացող աշխատանքների պարբերական ստուգումներ։
  • Հայտնաբերել որակի անհամապատասխանությունները, կազմել համապատասխան ակտեր և վերահսկել դրանց վերացման գործընթացը։
  • Մասնակցել թաքնված աշխատանքների ընդունման և փաստաթղթավորման գործընթացներին։
  • Վերահսկել օգտագործվող շինանյութերի և սարքավորումների համապատասխանությունը սահմանված պահանջներին։
  • Համագործակցել տեխնիկական հսկողության, նախագծային և շինարարական թիմերի հետ։
  • Պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել առաջարկություններ որակի բարելավման նպատակով։
  • Ապահովել որակի կառավարման համակարգի և անվտանգության պահանջների պահպանումը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն շինարարության ոլորտում։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ շինարարական ոլորտում։
  • Շինարարական նորմերի, տեխնիկական կանոնակարգերի և որակի վերահսկման մեթոդների իմացություն։
  • Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի ընթերցման և վերլուծության հմտություն։
  • MS Office ծրագրերի լավ իմացություն։
  • Բարձր պատասխանատվության զգացում, մանրակրկիտություն և կազմակերպչական հմտություններ։
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։

Ընկերության մասին
address
Հասցե
Կոմիտաս 32/8
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 556596

«MLL Industrial»-ը հիմնադրվել է 2001 թվականին: Հայաստանի շինարարական ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է։ Ընկերությունը Հայաստանում շինարարական ոլորտի առաջատարներից է, որը կառուցել է բնակելի և պետական նշանակության շենքեր:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում