Շինարարության որակի տեխնիկական հսկող (տեխհսկող)
Սահակյանշին ՓԲԸ
Նկարագրություն
Փնտրում ենք փորձառու տեխնիկական հսկողի, ով պատասխանատու կլինի շինարարական աշխատանքների որակի, նախագծային փաստաթղթերի համապատասխանության և սահմանված նորմերի պահպանման համար։
Պարտականություններ
- Իրականացնել շինարարական-մոնտաժային աշխատանքների որակի մշտական հսկողություն
- Ստուգել կատարված աշխատանքների համապատասխանությունը հաստատված նախագծին, շինարարական նորմերին և ստանդարտներին
- Վերահսկել փաստացի ծավալները և որակը
- Վերահսկել օգտագործվող շինանյութերի որակը և համապատասխան սերտիֆիկատների առկայությունը
- Մասնակցել թաքնված աշխատանքների ընդունմանը և համապատասխան ակտերի կազմմանը
- Հայտնաբերված թերությունների դեպքում տալ ցուցումներ դրանց վերացման վերաբերյալ և հետևել կատարմանը
- Վարել տեխնիկական հսկողության մատյանը և ներկայացնել շաբաթական հաշվետվություններ աշխատանքների ընթացքի մասին
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (քաղաքացիական շինարարություն կամ հարակից ոլորտ)
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում
- Տեխնիկական հսկողության համապատասխան լիցենզիայի (որակավորման վկայականի) առկայություն
- Նախագծային կոնստրուկտորական գծագրերը կարդալու ու հասկանալու կարողություն և շինարարական կոնստրուկցիաների վերաբերյալ բավարար մասնագիտական գիտելիքների առկայություն
- ՀՀ շինարարական օրենսդրության, նորմերի և ստանդարտների գերազանց իմացություն
- Կարգապահություն, պատասխանատվության բարձր զգացում
- AutoCAD և MS Office ծրագրերի տիրապետում (ցանկալի է)
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-17։00
«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից: Ընկերությունը հիմնադրվել է 1990 թ.-ին և իր գործունեության տարիների ընթացքում ընկերությունը արդարացի դրսևորվել է որպես հուսալի գործընկեր՝ իրականացնելով ցանկացած տիպի շինարարական աշխատանքներ: Մենք ունենք հսկայական փորձ կատարելու համալիր շինարարական աշխատանքներ ցանկացած ուղղություններով։ Ընկերության արտադրական հզորությունների օգնությամբ հնարավոր է զուգահեռ իրականացնել մեծ ծավալի շինմոնտաժային աշխատանքներ՝ սպասարկելով տարբեր շինարարական հրապարակներ։ Մեզ վստահում են այնպիսի կառույցներ ինչպիսիք են՝ ՀՀ պետական մարմիններ, Համաշխարհային բանկ, Ֆրանսիայի զարգացման բանկ, Եվրասիական զարգացման բանկ և այլ հեղինակավոր կառույցներ։