Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինարարության ոլորտի անվտանգության ինժեներ

Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
09.07.2025

Նկարագրություն

«Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում շինարարության ոլորտի ինժեներների, որոնք պատասխանատու կլինեն շինարարական բնույթի աշխատանքների ժամանակ աշխատակիցների կողմից անվտանգության նորմերի պահպանմանը և կկատարի շինարարական օբյեկտների անվտանգության վերահսկման աշխատանքներ։

Պարտականություններ

  • Շինարարական հրապարակներում անվտանգության տեխնիկայի վերաբերյալ նյութերի (անվտանգության պահպանման պաստառներ, ուղեցույցներ, նշաններ, …) առկայության ապահովում,
  • Շինարարական հրապարակներում առկա խնդիրների ու սխալների բացահայտում, խնդիրը տեղում շտկելու համար կարճ ժամկետում օպտիմալ լուծումների առաջարկում և դրանց կատարման հսկողություն,
  • Կարգապահության, անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն, իր ենթակայությամբ աշխատողների արդյունավետ աշխատանքի, անվտանգության, հրդեհային կանոնների վերահսկողություն և կազմակերպում,
  • Անվտանգության տեխնիկայի մատյանների վարման հսկողություն,
  • Ներածական հրահանգավորում,
  • Մասնագետների գիտելիքների ստուգումների, ամբարձիչ մեքենաների՝ փորձաքննությունների ժամանակին կատարման հսկողություն,
  • Ժամանակին, սահմանված կարգով ղեկավարությանը կամ համապատասխան ստորաբաժանմանը ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Պլանավորման ունակություն և ժամանակացույցով աշխատելու փորձ,
  • Աշխատակիցներին կոորդինացնելու և կառավարելու ունակություն,
  • Թիմում աշխատելու կարողություն։
Ընկերության մասին
Phone
Հեռ.
37441441431
Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին՝ երկար տարիների փորձ ունեցող հմուտ, բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Մեր թիմի տեսլականն է՝ ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ` օգտագործելով միայն որակյալ նյութեր, սարքավորումներ և կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։ Կարճ ժամանակում Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հասցրել է վայելել հավատարիմ գործընկերների և շնորհակալ հաճախորդների վստահությունը, ինչն էլ մեր թիմի աշխատանքի հիմնական նպատակն է:
Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում