Շինարարության կատարողական ակտերի վարող
Ար և Ար Դիզայն Քնսթրաքշն ՍՊԸ
Նկարագրություն
«Ար և Ար Դիզայն Քնսթրաքշն » ՍՊ ինժեներական ընկերությունը հրավիրում է աշխատանքի՝ շինարարության ոլորտում փորձ ունեցող մասնագետի, ով կիրականացնի կատարված շինարարական աշխատանքների կատարողական ակտերի կազմումը, կներկայացնի պատվիրատուներին և գրագետ կվարի կատարողական փաստաթղթաշրջանառությունը։
Պարտականություններ
- Նախահաշիվների ուսումնասիրում
- Նախահաշիվների և կատարողական ակտերի համադրում
- Կատարողական ակտերի կազմում ամսական կտրվածքով
- Նախատեսվող և կատարված աշխատանքների համապատասխան նյութածախսի վերահսկում
- Ենթակապալառուների կողմից ստացած ծառայությունների վերահսկում և կատարողական ակտերի մեջ ներառում
- Համագործակցություն ինժեներական և հաշվապահական թիմերի հետ
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին տեխնիկական կրթություն,
- Առնվազն 2-3 տարվա շինարարական ոլորտի փորձ
- Excel և 1C ծրագրերի գերազանց իմացություն
- Նախահաշվարկային ծրագրերի իմացություն (ցանկալի է)
- Պատասխանատվության բարձր զգացում և մանրակրկտություն
Հավելյալ նշումներ
Ի՞նչ ենք մենք առաջարկում ՝
- Աշխատանք՝ կայուն և զարգացող ընկերությունում
- Մասնագիտական աճի հնարավորություն
- Մրցունակ աշխատավարձ (քննարկվում է հարցազրույցի փուլում)
“Ar & Ar Design Construction” is an engineering company in Armenia dealing in the field of HVAC (heating ventilation and air conditioning). "22C" is a chain of stores for heating, ventilation and air conditioning equipment/ materials which belongs to “Ar & Ar Design Construction” company.