Շինարարության անվտանգության ինժեներ
Սահակյանշին ՓԲԸ
Նկարագրություն
Սահակյանշին ընկերությունը աշխատանքի է հրավիրում շինարարության անվտանգության ինժեների։
Պարտականություններ
- Շինհրապարակում տեխնիկական և հրդեհային անվտանգության, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման մշտական կազմակերպում և վերահսկում:
- Աշխատակիցների համար անվտանգության կանոնավոր հրահանգավորումների անցկացում և համապատասխան գրանցամատյանների վարում:
- Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի ներքին ընթացակարգերի, հրահանգների և պլանների կազմում:
- Շինհրապարակում հնարավոր ռիսկերի բացահայտում, դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում:
- Անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) առկայության և ճիշտ կիրառման վերահսկողություն:
- Պատահարների, վթարների կամ վնասվածքների դեպքում քննության անցկացում և համապատասխան ակտերի կազմում:
- Վերահսկող և պետական մարմինների հետ համագործակցություն, ստուգումներին աջակցություն:
Պահանջներ
- Անվտանգության ինժեների գործող լիցենզիայի / որակավորման վկայականի առկայություն (պարտադիր):
- Բարձրագույն տեխնիկական կամ շինարարական կրթություն:
- Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ շինարարական ոլորտում որպես անվտանգության ինժեներ:
- ՀՀ աշխատանքային օրենսդրության, աշխատանքի պաշտպանության և տեխնիկական անվտանգության նորմատիվ ակտերի գերազանց իմացություն:
- Խնդիրներն արագ նկատելու, վերլուծելու և վճռական քայլեր ձեռնարկելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-17։00
«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից: Ընկերությունը հիմնադրվել է 1990 թ.-ին և իր գործունեության տարիների ընթացքում ընկերությունը արդարացի դրսևորվել է որպես հուսալի գործընկեր՝ իրականացնելով ցանկացած տիպի շինարարական աշխատանքներ: Մենք ունենք հսկայական փորձ կատարելու համալիր շինարարական աշխատանքներ ցանկացած ուղղություններով։ Ընկերության արտադրական հզորությունների օգնությամբ հնարավոր է զուգահեռ իրականացնել մեծ ծավալի շինմոնտաժային աշխատանքներ՝ սպասարկելով տարբեր շինարարական հրապարակներ։ Մեզ վստահում են այնպիսի կառույցներ ինչպիսիք են՝ ՀՀ պետական մարմիններ, Համաշխարհային բանկ, Ֆրանսիայի զարգացման բանկ, Եվրասիական զարգացման բանկ և այլ հեղինակավոր կառույցներ։