Շինարարական տեխնիկայի վերանորոգման և շահագործման պատասխանատու
Դեֆանս Հաուզինգ Ինվեստ
Նկարագրություն
<<Դեֆանս Հաուզինգ Ինվեստ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում շինարարական տեխնիկայի վերանորոգման և շահագործման պատասխանատուի:
Պարտականություններ
- Հետևել շինարարական տեխնիկայի տեխնիկական վիճակին,
- Կազմակերպել տրանսպորտային միջոցների շահագործումը, վերանորոգումը, խնամքը,
- Վերահսկել վառելիքաքսուքային նյութերի շարժը,
- Առաջացած խնդիրների մասին ժամանակին տեղեկացնել ղեկավարությանը:
Պահանջներ
- Գործնական փորձ,
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել հայերեն կամ ռուսերեն ինքնակեսագրական (CV):
Ամենախոշոր Կառուցապատողը Հայաստանում
«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության կողմից Հյուսիս-հարավ մայրուղու անմիջական հարևանությամբ ստեղծվում է 21-րդ դարի պահանջներին համապատասխանող, կենսապահովման լավագույն ցուցանիշներով Դեֆանս Հաուզինգ բազմաֆունկցիոնալ թաղամասը։
140 հա տարածքով թաղամասում պրեմիում դասի բնակելի շենքերի կառուցապատման մակերեսն ընդամենը 25% է։
Շինարարության առաջին իսկ օրվանից թաղամասում հիմնվում են շուրջ 40 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակը՝ Իտալիայից բերված ծառատեսակներով, ինչպես նաև թվով 5 շատրվանային կոմպլեքսներ:
Շենքերին հարակից տարածքներում և միջբակային հատվածներում ևս կլինեն մոտ 25 հա մակերեսով կանաչապատ գոտիներ՝ ապահովելով որակյալ էկոհամակարգ: