Շինարարական նյութերի տեխնիկական մասնագետ
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ
Նկարագրություն
Միացիր մեր արագ զարգացող թիմին
Պարտականություններ
- Այցելել շինարարական և գործընկեր կազմակերպություններ՝ արտադրանքի վերաբերյալ բողոքների և տեխնիկական խնդիրների ուսումնասիրման համար։
- Ուսումնասիրել խնդիրների հնարավոր պատճառները և աջակցել դրանց լուծման գործընթացին։
- Տեխնիկական ղեկավարի աջակցությամբ կատարել շինարարական նյութերի լաբորատոր փորձարկումներ և վերլուծել արդյունքները։
- Մասնակցել արտադրանքի որակի բարելավման, նոր լուծումների փորձարկման և տեխնիկական առաջարկների մշակման աշխատանքներին։
- Գրանցել ուսումնասիրությունների արդյունքները և կազմել հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն՝ շինարարության, շինարարական նյութերի տեխնոլոգիայի կամ հարակից ոլորտում։
- Շինարարության ոլորտում գործնական աշխատանքային փորձ։
- Շինարարական նյութերի և դրանց կիրառման տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ։
- Վերլուծական մտածողություն, ուշադիր և պատասխանատու աշխատանքային մոտեցում։
- Հաղորդակցման, թիմային աշխատանքի և հաշվետվություններ կազմելու կարողություն։
- Լաբորատոր փորձարկումների փորձը կդիտվի որպես առավելություն։
- Պատրաստակամություն սովորելու և աշխատելու տեխնիկական ղեկավարի մասնագիտական ուղղորդմամբ
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: