Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինարարական նախագծերի համակարգող

Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
18.09.2026

Նկարագրություն

Մենք փնտրում շինարարական նախագծերի կառավարման, նախահաշիվների և կատարողական ակտերի վերլուծության մասնագետ (Project Manager):

Պարտականություններ

  • Նախահաշիվների վերլուծություն և կազմում
  • Կատարված աշխատանքների մոնիթորինգ և վերահսկողություն
  • Ֆինանսական և ինքնարժեքի վերլուծություն
  • Հաշվետվողականություն և հաշվառում
  • Նախագծերի ժամանակացույցերի և պլանների կազմում
  • Ռեսուրսների և կարիքների պլանավորում
  • Ընթացքի մոնիթորինգ և ճշգրտում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն: Շինարարության, ճարտարագիտության, տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում:
  • Աշխատանքային փորձ: Առնվազն 2-3 տարվա փորձ շինարարության ոլորտում (նախահաշիվների կազմման, ծախսերի վերլուծության կամ նախագծերի կառավարման հաստիքներում):

Ծրագրային գիտելիքներ.

  • MS Excel-ի գերազանց տիրապետում (բարդ բանաձևեր, Pivot Tables, վերլուծական հմտություններ):
  • Նախահաշվային ծրագրերի գիտելիքներ (օրինակ՝ AEXIS, Lira, AutoCAD կամ համանման ծրագրեր):
  • MS Project կամ Primavera P6 ծրագրերի իմացությունը դիտվում է որպես առավելություն:
  • Բյուջետավորման ծրագրային հիմունքներ

Մասնագիտական գիտելիքներ.

  • Շինարարական տեխնոլոգիաների, հաջորդականությունների և շինարարության կազմակերպման նախագծերի (ՇԿՆ / ПОՍ, ՌԱՆ / ППР) կազմման սկզբունքների իմացություն:
  • Շինարարական նորմերի (ՍՆիՊ/ՀՀՇՆ), նախահաշվային գնագոյացման և ծավալաթերթերի (BoQ) կազմման սկզբունքների իմացություն:
  • Շինարարական կատարողական ակտերի (ԿԱ-2, ԿԱ-3), ծախսային փաստաթղթերի և պայմանագրերի հետ աշխատելու փորձ:
  • Անձնային հմտություններ: Վերլուծական մտածողություն, ուշադրություն դետալների նկատմամբ, պատասխանատվություն և թիմում աշխատելու կարողություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքը 5-օրյա աշխատանքային գրաֆիկով է, 9։00-18։00

Ընկերության մասին
address
Հասցե
Տերյան 1/1
address
Աշխատակիցների քանակ
51-150

Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման , նոր նախագծերի մշակման և իրագործման, ֆրանչայզ մոդելների ստեղծման և ձեռք բերման գծով, աջակցում ենք ընկերություններին մշակել համապատասխան ռազմավարություն, ուղեկցում ենք տնտեսական գործունեության բոլոր փուլերում: Մենք օգնում ենք օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը, գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, բիզնեսում կիրառել նորորարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում