Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինարարական կազմակերպությունների գծով վաճառքի մենեջեր

Էկոպրոֆ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
28.12.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու և կարգապահ շինարարական կազմակերպությունների գծով վաճառքի մենեջերի։

Պարտականություններ

  • Շուկայի պարբերական ուսումնասիրություն, բանակցությունների վարում, նոր շինարարական կազմակերպությունների հետ համագործակցության պայմանավորվածությունների ձեռքբերում
  • Այցելություն շինարարական կազմակերպություններ և կատարված աշխատանքների ստուգում
  • Շինարարական նախագծերի ուսումնասիրում,ըստ նախագծերի առաջարկների պատրաստում
  • Վաճառքների ծավալների ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացում
  • Նոր ապրանքների հաջող մուտքի ապահովում շինարարական կազմակերպություններ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Ակտիվ վաճառքի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Գրավիչ և գրագետ խոսք, բանակցություններ վարելու հմտություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն

Հավելյալ նշումներ

Համապատասխան թեկնածուները կարող են ինքնակենսագրականներն ուղարկել կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով:

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Թամանցիների փ. 6-րդ նրբ. 12/8 տ. (Շենգավիթ)
address
Աշխատակիցների քանակ
151-500

«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում