Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինարարական աշխատանքների համակարգող

"Telecom Armenia" OJSC

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
05.08.2025

Նկարագրություն

Մենք փնտրում ենք շինարարական աշխատանքների մեր փորձառու համակարգողին, ով իր հմտություններով և հարուստ շինարարական փորձով մեր հավակնոտ նախագծերը կդարձնի իրականություն՝ պահպանելով սահմանված նորմերը և ժամկետները։

Պարտականություններ

  • Կառավարել շինարարական հրապարակի ներքին և արտաքին վերանորոգման աշխատանքները,
  • Ուսումնասիրել և կիրառել ճարտարապետական գծագրերը, տեխնիկական փաստաթղթերը և դիզայներական լուծումները,
  • Վերահսկել ներքին հարդարման (հատակ, ներկում, սալիկապատում, գիպս, և այլն) աշխատանքները՝ ապահովելով որակի բոլոր չափանիշները,
  • Համակարգել ենթակապալառուների, բանվորների և մատակարարների աշխատանքը,
  • Հետևել անվտանգության կանոններին, շինարարական նորմերին և որակի ստանդարտներին,
  • Կատարել կանոնավոր ստուգումներ՝ նյութերի և կատարվող աշխատանքների համապատասխանությունն ապահովելու նպատակով,
  • Համագործակցել ճարտարապետների, ինժեներների և դիզայներների հետ՝ խնդիրների լուծման նպատակով,
  • Տեղում կատարել աշխատանքների հաշվառում, կազմել օրական հաշվետվություններ և ներկայացնել առաջընթացը ղեկավարությանը։

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Կառուցապատման կամ ճարտարապետության ոլորտում մասնագիտական կրթությունը կդիտվի որպես առավելություն,
  • Առնվազն 3 տարվա փորձ շինարարության կամ վերանորոգման ոլորտներում,
  • Ներքին հարդարման և շինության արտաքին հատվածի վերանորոգման մասնագիտական հմտություններ,
  • Ճարտարապետական և ինժեներական գծագրերի ընթերցման և կիրառման պրակտիկ փորձ և գիտելիքներ,
  • Շինարարական անվտանգության նորմերի և կանոնների իմացություն,
  • Հաշվետվությունների վարման գերազանց հմտություններ,
  • Ղեկավարման, թիմային աշխատանքի և կազմակերպչական ունակություններ,
  • Որակի նկատմամբ ուշադրություն,
  • Առաջնահերթությունների սահմանելու և խնդիրներն արագ լուծելու կարողություն,
  • Համագործակցելու գերազանց ունակությունների,
  • Ժամանակը կառավարելու կարողություն,
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ (MS Office):
Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Ազատության պողոտա 24/1։
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
010410410

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Այս հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրության շնորհիվ՝ Team-ը հուսալի և նորարար ծառայություններ է տրամադրում թե՛ անհատ, թե կորպորատիվ բաժանորդներին։

Ընկերությունը ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ, որոնց բարձր որակն ապահովելու նպատակով Team-ը 2021 թվականին մեկնարկեց իր ռազմավարական նախագիծը՝ տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ թողունակությամբ (NGN, Next Generation Network) ցանցի կառուցումը։ Nokia-ի հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի արդյունքում ցանցն արդեն հասանելի է Երևանի և մարզերի ավելի քան 330 000 տնային տնտեսության: Առաջիկայում այս ցանցը որակյալ կապով և ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր բնակիչներին։

Ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը Հայաստանում բարձրացնելու, ինչպես նաև երկրի կախվածությունն արտերկրում տեղի ունեցող վթարներից նվազեցնելու համար, Team-ը 2024 թ․-ի սկզբին գործարկել է երրորդ միջազգային կապուղին ավելի քան 1 Տբ/վ թողունակությամբ, որը Հայաստանը Եվրոպայի ամենամեծ տվյալների փոխանակման կենտրոնին՝ Ֆրանկֆուրտին կապում է նոր՝ այլընտրանքային ճանապարհով։

Ընկերությունը հիմնովին վերազինել և բարելավել է նաև DWDM ցանցը, ինչը Մերձավոր Արևելքի տարանցիկ կապուղիների և ինտերնետի վաճառքի շուկա մուտք գործելու հնարավորություն է ընձեռել։ Կարճ ժամանակահատվածում Team-ը դարձավ այդ ուղղությամբ ինտերնետ արտահանող խոշորագույն ընկերություններից մեկը՝ ծառայություններ մատուցելով Մերձավոր Արևելքի 5 երկրների։

էլեկտրական մեքենաների օգտագործումը Հայաստանում խթանելու և ավելի հեշտ, անխոչընդոտ ու հաճելի դարձնելու նպատակով Team Telecom Armenia-ն կառուցում է Team Energy արագ լիցքավորման կայանների ցանցը Հայաստանի ողջ տարածքում։ Նորարարական լուծումներով այս ցանցի զարգացումը դրական ազդեցություն կունենա նաև շրջակա միջավայրի վրա։


«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ընկերությունն աջակցում է տեխնոլոգիական, կրթական ու գիտական, ինչպես նաև բնապահպանական նախագծերի իրագործմանը, նպաստում հայկական բովանդակության ստեղծմանն ու տարածմանը, մարզերի զարգացմանը ու թիմային ոգին խրախուսող մարզաձևերի ու նախաձեռնությունների իրականացմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Stock units
Ընկերության բաժնետոմսեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում