Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինարարական աշխատանքների ղեկավարի (աշխղեկ)

RID LLC

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
17.12.2025

Նկարագրություն

Շինարարական ընկերությունը փնտրում է շինարարական աշխատանքների ղեկավարի (աշխղեկ) պարտադիր մասնագիտական կրթությամբ և աշխատանքային փորձով, ով պատասխանատու կլինի ընկերության շինարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար։

Պարտականություններ

  • Նախագծերին համապատասխան շինարարական աշխատանքների ողջ ընթացքի պլանավորում, կազմակերպում և վերահսկում,
  • Շինարարության իրականացման նախնական փուլում նախագծային խնդիրների վեր հանում,
  • Կատարված աշխատանքների համեմատում ճարտարապետական նախագծերի հետ,
  • Անհրաժեշտ նյութերի պահանջագրի կազմում,
  • Նախագծերի համապատասխանության ստուգում ինժեներական պահանջներին,
  • Շինարարական անձնակազմի աշխատանքի որակի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանման հետևում, շին. աշխատանքների սահմանված ժամկետներում կատարմանը հետևում,
  • Կատարված շին. աշխատանքների չափագրում, փաստացի կատարված շին. աշխատանքների կատարողական ակտերի կազմում։

Պահանջներ

  • Բարձրագույն ինժեներական կրթություն (շինարարության ոլորտ, ПГС),
  • Աշխատանքային փորձ՝ մոնոլիտային և բարձրահարկ շենքների շինարարությունում,
  • Նախագծային փաստաթղթերից օգտվելու և իրականացնելու հմտություններ,
  • Շինարարական նորմերի իմացություն,
  • Ընդգծված կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվության զգացում,
  • Մարդկանց կառավարելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթական 6 օր, ժամը 9:00-ից մինչև 18:00, կիրակի ազատ։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում