Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինարարական աշխատանքների ղեկավար / ինժեներ

ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
29.07.2026

Նկարագրություն

<Էկո Բիլդինգ> ՍՊ շինարարական Ընկերությունը փնտրում է շինարարության ոլորտում աշխատանքային փորձ ունեցող Ինժեներ-շինարարի՝ շինարարական աշխատանքները կազմակերպելու, վերահսկելու և կոորդինացնելու նպատակով։

Պարտականություններ

  • Կազմակերպել, վերահսկել և ուղղորդել շինարարական աշխատանքները,
  • Ուսումնասիրել և վերահսկել աշխատանքային գործընթացները, սարքավորումները և շինհրապարակները,
  • Սահմանել աշխատանքների կատարման ժամանակացույցեր,
  • Կազմել շինարարական փաստաթղթերը,
  • Ապահովել ժամկետների պահպանումը, աշխատանքների կատարման համար անհրաժեշտ պայմանները իրականացվող աշխատանքների որակը,
  • Վերլուծել արդյունքները և գնահատել իրավիճակը, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել միջոցներ թերությունները վերացնելու համար,
  • Կազմել կազմակերպության կողմից իրականացվող շինարարության աշխատանքային պլանները,
  • Նախապատրաստել շինարարության ամսական կատարողականները,
  • Կատարել շինարարության ծավալների հաշվարկը:

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ինժեներ-շինարար,
  • 3+ տարվա աշխատանքային փորձ շինրարարության ոլորտում,
  • Գերազանց տեխնոլոգիական և ինժեներական գիտելիքներ,
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
  • Որոշումներ կայացնելու կարողություններ,
  • Արդյունավետ հաղորդակցության հմտություններ,
  • Տեխնիկական անվտանգության կանոնների իմացություն և պահպանում,

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 09։30-18։00

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Աշխատակիցների քանակ
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում