Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շինարար-ինժեներ / աշխղեկ-տեղամասի պետ

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ

Աշխատավայր` Զովունի 1-ին փողոց
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
16.08.2026

Նկարագրություն

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում շինարար-ինժեների / աշխղեկ-տեղամասի պետի

Պարտականություններ

Շինարար-ինժեների / աշխղեկ-տեղամասի պետի հիմնական պարտականություններն են՝

  • Աշխատանքների կազմակերպում շինհրապարակում,
  • Կապիտալ մոնոլիտ/շինարարության ոլորտում շինարարական աշխատանքների համալիր գործընթացի կազմակերպում և վերահսկում,
  • Ինժեներական շինարարության ոլորտում ինարարական աշխատանքների համալիր գործընթացի կազմակերպում և վերահսկում,
  • Նախագծման փուլում գտնվող պրոյեկտների ուղղորդում,
  • Ուսումնասիրել տեխնիկական և նախագծային փաստաթղթերը (գծագրեր, աշխատանքային նախագծեր, տեխնիկական լուծումներ,) և ապահովել դրանց ճիշտ կիրառումը շինհրապարակում,
  • Պատվիրատուների հետ հանդիպումների կազմակերպում, տեխնիկական առաջադրանքների քննարկում,
  • Ինժեներաշինարարական նախահաշիվների (մասնագրերի) կազմման ընթացքում մասնակցություն տեխնիկական տնօրենի և նախահաշվային, մատակարարման բաժնի ղեկավարների հետ,
  • Շինարարության ընթացքում ընթացիկ, ամսական կատարողականների կազմման աշխատանքների կազմակերպում, ավարտական շինարարական ակտերի պատրաստում և հավաստում,
  • Շինարարության փուլային աշխատանքների կազմում՝ հետևելով խիստ ժամանակացույցին ներգրավելով կազմակերպության բոլոր անհրաժեշտ աշխատանքային օղակները և ռեսուրսները,
  • Արտադրող-մատակարար գործընկերների հետ տեխնիկական ինֆորմատիկ քննարկումներ և նամակագրության իրականացում,
  • Շաբաթական հանձնարարականների և ժողովների իրականացում,
  • Շաբաթական հաշվետվությունների կազմում և ներկայացում Գլխավոր տնօրենին/Տեխնիկական տնօրենին,
  • Թիմային աշխատանքի արդյունավետ կազմակերպում,
  • Ժամկետային շինարարության սինխրոնիզացում և որակի վերահսկողություն,
  • Շին. օբյեկտների ավարտական հանձնում,
  • Դինամիկ շինարարական ծավալների ապահովում։

Պահանջներ

  • Կրթական աստիճան տեխնիկական կամ ինժեներական բնագավառներում (ցանկալի է ԱՔՇ/ПГС),
  • Առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ շինարարական ոլորտում,
  • Հայերեն, լեզվի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ, ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
  • Aսto CAD ծրագրի գերազանց իմացություն,
  • MS Office-ի գերազանց իմացություն,
  • Վարորդական իրավունք /BC/։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, Զովունի, 2414, 1-ին փողոց, թիվ 120 վարչական շենք
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 60 533333

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը, հիմնադրված 2009թ-ին, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և ինքնատիպ քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իր ուրույն գործունեության շրջանակները:

Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Շինարարական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը, թե՛ որպես հուսալի մատակարար, թե՛ որպես պրոֆեսիոնալ շինարար:

Մեր Ընկերությունը որդեգրել է «ՓԱԿ ՑԻԿԼ»-ի սկզբունքը՝ այն է. նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեների կազմում, օգտագործվող շինարարական նյութերի և ապրանքների, սարք-սարքավորումների ներկրում անմիջապես արտադրողից, սեփական արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանումների ռեսուրսներով, ավարտական արդյունքի հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում սպասարկման ծառայության հնարավորությամբ:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը ցուցաբերում է առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր նախագծին և հաճախորդին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում