Շինանյութի վաճառող
Իննոթեկ Մարկետ
Նկարագրություն
«ԻննոթեկՄարկետ» ընկերությունը հրավիրում է ակտիվ և պատասխանատու աշխատակիցների՝ զբաղեցնելու վաճառքի խորհրդատուի հաստիքը շինանյութի խանութ-սրահներում։ Աշխատանքային փորձը պարտադիր չէ․ ընկերությունը տրամադրում է ամբողջական ուսուցում։
Աշխատավայրեր՝
- Երազ թաղամաս (Ադոնց 2/3)
- Էրեբունի (Ռոստովյան 9/5)
- Աջափնյակ (Գարաժ մոլ)
- գ․ Արզնի
Պարտականություններ
- Հաճախորդների բարեհամբույր սպասարկում և խորհրդատվություն
- Ապրանքների ներկայացում և ճիշտ ընտրության առաջարկում
- Վաճառքի գործընթացի կազմակերպում
- Խանութի կարգուկանոնի և ապրանքների դասավորվածության ապահովում
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Թիմում աշխատելու կարողություն
- Արագ սովորելու ցանկություն
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ (տրամադրվում է ուսուցում)
- Նորը սովորելու պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5 օր 8 ժամ, շաբաթական 1 օր 6 ժամ, շաբաթական 1 օր ազատ։
«Մեհրաբյան և Որդիներ» ընկերության նորարարական ուղղություն՝ INNOTEK-ը, ստեղծվել է շինարարության ոլորտում ժամանակակից և արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով։ Մենք տրամադրում ենք ոչ միայն որակյալ շինանյութ, այլև գործիքներ ու պայմաններ՝ մասնագետների աշխատանքը հեշտացնելու և նրանց մասնագիտական աճը խթանելու համար։NNOTEK բրենդը ստեղծվեց 2024 թվականին՝ որպես արձագանք շուկայի նոր մարտահրավերներին։ Մայիսի 22-ին տեղի ունեցավ մեր նոր գործարանի բացումը
INNOTEK MARKET-ը ներկայացնում է շինանայութի մասնագիտացված խանութ-սրահների ցանց Երևանում և մարզերում։Մեր դինամիկ և զարգացող թիմը օր օրի ընդլայնվում է, առաջարկելով բարձրակարգ սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մենք ձգտում ենք ստեղծել վստահելի և երկարաժամկետ համագործակցություն՝ հիմնված պրոֆեսիոնալիզմի, նորարարության և պատասխանատվության վրա։